04/05/2022 17:37
Իրեն ժողովրդի վարչապետ հռչակածը թաքնվել է ոստիկանական մեծ ուժերի հետևում. նա պետք է հեռանա. Արթուր Վանեցյան
Նիկոլ Փաշինյանը պետք է հրաժարական տա և հեռանա։ Իրեն ժողորդի վարչապետ հռչակածը թաքնվել է ոստիկանական մեծ ուժերի հետևում, ԱԺ շենք է տարել հազարավոր ոստիկանների և անվտանգության աշխատակիցների և փորձում է ցույց տալ, որ տիրապետում է իրավիճակին, Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով հանրահավաքի ժամանակ ասաց ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար, «Հայրենիք» կուսակցության նախագահ, ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը։
«Բայց իրականում իշխանությունն այստեղ է, իշխանությունը ժողովուրդն է որոշելու։ Մենք շարունակում ենք դեռևս համբերատար սպասել։ Սպասում ենք և կոչ ենք անում բոլորին միանալ մեզ։ Մարդիկ, որոնք մնացել են տանը կամ դեռևս չեն հասել, միացեք ժողովրդին և համազգային շարժմանը», - ասաց ընդդիմադիր գործիչը։