04/05/2022 09:55
«Հրապարակ». ԱԱԾ-ի ծուղակը
«Հրապարակ» թերթը գրում է. «Տևական ժամանակ է՝ ՀՀ իշխանությունը Pegasus լրտեսական ծրագրով փորձում է գաղտնալսել ընդդիմադիրներին և ոչ միայն։ Հասարակական-քաղաքական գործիչների հեռախոսներին ծրագիրը հաղորդագրության տեսքով ֆայլ է ուղարկում, և եթե բաժանորդը բացում է նամակը, ծրագիրը մեխանիկորեն ներբեռնվում է հեռախոսի մեջ, ու տվյալ գործիչը հայտնվում է իշխանությունների դիտակետում։ Հեռախոսը վերածվում է տեսագրող, ձայնագրող, ինֆորմացիա փոխանցող սարքի։
Վերջին օրերին ընդդիմադիրներից ոմանց այդ ծրագիրն ուղարկվում է Hraparak.am-ի լինքի տեսքով։ Ընդդիմադիրները մեր լրատվամիջոցի լինքերով հաղորդագրություններ են ստանում, հետաքրքրված բացում են և ընկնում ԱԱԾ-ի ծուղակը։ Նրանք ընդամենը պետք է զգուշանան՝ Hraparak.am-ի նյութերի լինքերով sms-ները չբացեն, այլ ուղիղ մուտք գործեն մեր կայք»։