04/05/2022 11:42
«Ձերբակալե՛ք Նիկոլին, Նիկոլը հանձնվել ա». Իրարանցում՝ Հանրապետության հրապարակում (Տեսանյութեր)
«Ազատագրական շարժման» մասնակիցներն ակցիա են իրականացնում Հանրապետության հրապարակում։ Նրանցից մի քանիսը վարչապետ Նիկոլ Փաշինյանի նկարներով դիմակներ է դրել և հայտարարում, թե իրենք են Նիկոլ Փաշինյանը և իրենց կարող են ձերբակալել։
«Ոստիկանությունը պարտավոր է ձերբակալել Նիկոլ Փաշինյանին և ձերբակալում է։ Ակցիայի նպատակը սա է», -լրագրողների հետ զրույցում ասաց ակցիայի մասնակից կանացից մեկը, ով նույնպես դիմակով էր։
Ոստիկանները բերման ենթարկեցին Նիկոլ Փաշինյանի նկարով դիմակներ կրած քաղաքացիներին և շարժման հակամարգող Արա Զոհրաբյանին։