04/05/2022 19:18
Ոստիկանները փորձում էին խոչընդոտել, սակայն ՀՀ ԱԳՆ շենքի մոտ վեր խոյացավ Արցախի դրոշը
Երևանում ընթացող մեծածավալ բողոքի քայլերթը հասավ ՀՀ ԱԳՆ շենքի մոտ։
Ընդդիմադիր գործիչներից Իշխան Սաղաթելյանը հայտարարեց՝ ՀՀ ԱԳՆ-ում պետք է բարձրանա Արցախի դրոշը։ Արցախը հայկական է։
Ցուցարարները մոտեցան ԱԳՆ շենքին՝ ձեռքներին՝ Արցախի դրոշը։
Ոստիկանական մեծաքանակ ուժերի մասնակցությամբ հրմշտոց ու քաշքշուկ սկսվեց, ոստիկանները փորձում էին խոչընդոտել, որ ՀՀ ԱԳՆ-ում վեր խոյանա Արցախի Հանրապետության դրոշը, սակայն երթի մասնակիցները բարձրացրեցին այն՝ հենց մուտքի մոտ։
Ոստիկաններն սկսեցին հրելով՝ հեռացնել նրանց շենքի մոտից, վիճակը լարվեց։
Ցուցարաները բացականչում են՝ «Նիկոլ, դավաճան», «Առանց թուրքի՝ Հայաստան»։