04/05/2022 18:20
«COVID-19-ի բուժման նպատակով հատկացված ֆինանսական միջոցները նպատակային չեն օգտագործվել» հոդվածի առնչությամբ ԱՆ-ն պարզաբանում է տարածել
ՀՀ առողջապահության նախարարությունը, ի պատասխան «Հետք» լրատվական կայքում մայիսի 2-ի՝ «COVID-19-ի բուժման նպատակով հատկացված ֆինանսական միջոցները նպատակային չեն օգտագործվել» վերտառությամբ հրապարակմանը, պարզաբանում է տարածել։
«Առողջապահության նախարարությունը տեղեկացնում է, որ կատարողական հաշվեքննության վերաբերյալ պաշտոնապես, կետ առ կետ դիրքորոշում է ներկայացվել հաշվեքննիչ պալատ:
Պարզաբանման հանրայնությունն ու հրապարակայնությունն ապահովված է, ինչին լրատվամիջոցը կարող է ծանոթանալ այս հղումով։
Մեկ նկատառում ևս, խորհուրդ ենք տալիս լրատվամիջոցին «զգույշ աշխատել» թվերի հետ, քանի որ արձանագրությունում նշված «6,990,719.557 հազ. դրամ» «ցուցանիշը», որը համարժեք է 6 մլրդ 990 մլն 719 հազար 557 դրամին, կայքը ներկայացրել է որպես 6 տրիլիոն 990 մլրդ 719 մլն դրամ»,-նշված է նախարարության պարզաբանման մեջ։