04/05/2022 20:45
Գոռ Սահակյանը բրոնզե մեդալ է նվաճել ծանրամարտի աշխարհի երիտասարդական առաջնությունում
Հունաստանի Հերակլիոն քաղաքում ընթացող ծանրամարտի աշխարհի երիտասարդական առաջնությունում Հայաստանը ներկայացնող Գոռ Սահակյանը բրոնզե մեդալ է նվաճել երկամարտի 302 կգ արդյունքով։
67 կգ քաշային 19-ամյա մարզիկը պոկում վարժությունում 137 կգ արդյունքով գրավել է 2-րդ տեղը և արժանացել փոքր արծաթե մեդալի։
Հրում վարժությունում Գոռ Սահակյանը, բարձրացնելով 165 կգ ծանրաձողը, զբաղեցրել է 3-րդ տեղը։
Երկամարտի 302 կգ արդյունքով նա գրավել է 3-րդ հորիզոնականը և արժանացել է բրոնզե մեդալի։
Հիշեցնենք, որ 55 կգ քաշային կարգում Գառնիկ Չոլակյանը նվաճել էր ոսկե մեդալ։