05/05/2022 12:06
Հայաստանն ընտրել է լաստանավային օպերատորին, որը պայմանագրեր կկնքի «Հարավկովկասյան երկաթուղիներ»-ի ու «Ռուսական երկաթուղիներ»-ի հետ
Կառավարության այսօրվա նիստում քննարկվեց Լաստանավային հաղորդակցությանը վերաբերող օրենքի նախագիծը:
Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը հիշեցրեց, որ շաբաթներ առաջ կառավարությունը որոշում էր ընդունել, որով հայտնել էր իր մտադրությունը՝ կնքել պայմանագիր լաստանավային օպերատոր հանդիսացող այն ընկերության հետ, որը կկնքի համապատասխան պայմանագրեր «Հարավկովկասյան երկաթուղիներ» ու «Ռուսական երկաթուղիներ» ընկերությունների հետ:
«Հիմա արդեն կա այդ ընկերությունը՝ «ՍԻ ԸՆԴ ԷՄ ԻՆԹԵՐՆԵՅՇՆԼ» ՍՊԸ-ն է, որն ունի արդեն համապատասխան պայմանագրային բազան երկու երկաթուղային ընկերությունների հետ ու պատրաստ է ձեռնամուխ լինել լաստանավային կանոնավոր հաղորդակցության իրականացմանը: Ըստ մեր պլանի՝ «Փոթը» և «Կավկազ» նավահանգիստների միջև ամենաուշը հունիսի 15-ից պետք գործարկվի շաբաթական երկու անգամ ամեն ուղղությամբ ընթացող կանոնավոր լաստանավային հաղորդակցություն, որի վրա կա 40 վագոնի ու 50 բեռնատար ավտոմեքենայի տեղ, կառավարությունը պատրաստ է ամբողջությամբ սուբսիդավորել լաստանավային հատվածը», - նշեց Քերոբյանը:
Նա ասաց, որ Վրաստանն ու Ռուսաստանը էական զեղչեր են տալիս տարիֆների համար, որ մեխանիզմն աշխատի, արդյունքում կունենանք Հայաստանի երկաթուղային համակարգի կանոնավոր կապ Եվրասիական երկաթուղային համակարգի հետ, որը թույլ կտա, որ ՀՀ տնտեսությունը, արդյունաբերութունը հատկապես էապես բարձրացնեն իրենց մրցունակությունը:
Այս նախագծով արտահանողներին ու ներմուծողներին թույլ կտրվի էապես նվազեցնել ռսիկերը, որոնք աայսօր շատ մեծ են՝ կապված Լարսի անցակետի հետ:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ ասաց, թե ուզում են, որ այս ծրագիրը գործարկեն, սուբսիդավորումը հավերժ չի լինելու, հույս ունեն՝ տնտեսական սխեման կսկսի աշխատել ու կամաց-կամաց կառավարությունը իր հատվածը կնվազեցնի ու, ի վերջո, կթողնի մասնավորին: