06/05/2022 13:12
«Emma Veled parfume». հայկական անվանական օծանելիքներ՝ մատչելի գներով
«Emma Veled parfume»-ը հայկական արտադրության առաջին գործարանային օծանելիքի բրենդն է։ Այն հաճախորդներին է առաջարկում որակյալ և մատչելի օծանելիք՝ 5500 դրամ արժողությամբ և 17-18 % հիմնային խտությամբ բույրեր։
Aysor.am-ը զրուցել է բրենդի հիմնադիր Էմմա Խաչոյանի հետ, ով հայկական սպառողին է ներկայանում չկրկնվող բույրերով՝ ստեղծելով անվանական օծանելիքներ։
«Գաղափարը սկսվեց ճամփորդություններից. երբ ճամփորդում էինք տարբեր երկրներում, հանդիպում էինք տվյալ երկրի արտադրության օծանելիքների, միտք ծագեց՝ ինչու՞ չարտադրել և չունենալ հայկական օծանելիք։ Առաջին պատճառներից է եղել նաև այն, որ հաճախ հանդիպում էինք կեղծիքների՝ թե՛ Հայաստանում, թե՛ օտար երկրներում. դա էլ նպաստեց, որպեսզի մենք արտադրենք մեր օծանելիքը՝ իմանալով, որ այն չկրկնվող է իր տեսակի մեջ և օրիգինալ ։ Ճիշտ է, այժմ հումքը գալիս է Ֆրանսիայի Գրաս քաղաքից, բայց մոտ ապագայում մենք պատրաստվում ենք մեր բույսերից ստեղծել արտասովոր բույրեր»,- ասաց բրենդի հիմնադիրը։
«Emma Veled parfume» արտադրանքն առայժմ ներկայանում է 24 տեսակի բույրով, սակայն գործարանային վերամշակման փուլ են մտել արդեն նոր 20 բույրեր, որոնք նույնպես կունենան առանձնահատուկ դիզայն և մոտեցում։ Յուրաքանչյուր սրվակի համար յուղերն անցնում են հատուկ մշակման փուլ, որը տևում է 45-ից մինչև 60 օր։
Բույրերը տարբեր են՝ ցիտրուսային, մրգային, քաղցր, թթու, փայտային. իրենց տեսակի մեջ առանձնահատուկ են նաև թութունի և կաշվի բույր ունեցող օծանելիքները՝ նախատեսված տարբեր ճաշակի տեր մարդկանց համար։
«Օծանելիքի բոլոր սրվակները միանման են և շշալցված 30 մլ տարողությամբ սրվակներում։ Ընտրել ենք մատչելի տարբերակ, որ հասանելի լինի մեր երիտասարդությանը, ինչու ոչ՝ նաև դպրոսահասակներին, որպեսզի կարողանանա գնել տարբեր բույրեր և փոփոխել իրենց առօրյան ու տրամադրությունը»,-մանրամասնեց Էմմա Խաչոյանը։
«Emma Veled parfume» օծանելիքը կարելի է ձեռք բերել Աբովյան 39 հասցեում գտնվող խանութսրահից։ Էմմա Խաչոյանն ասաց, որ սկզբնական շրջանում այն առավել ընդարձակ էր, քանի որ կից կար նաև բաց լաբորատորիա, որտեղ հաճախորդները կարող ին տեսնել և ծանոթանալ օծանելիքի պատրաստման գործընթացին։ Օծանելիքները ցուցադրված են վաճառքի նաև հայկական տեքստիլի տարբեր խանութսրահներում («Prime» խանութսրահ), Էջմիածնում և Գյումրիում։
«Բոլոր օծանելիքները կրում են հայկական տառերի անվանումներ, ունեն իրենց հատուկ տեսքն ու բույրը։ Մեր բրենդն այսօր ներկանայում է տղամարդու և կանացի բույրերով, որոնք շշալցվում են անվանական տարբեր սրվակներում, ուստի եթե ցանկանում եք ունենալ ձեր օծանելիքը, պետք է նախապես հետաքրքրվել՝ անվանական օծանելիքների պարունակությունը կանացի՞, թե՞ տղամարդու բույր է։ Այստեղ ևս կա մշակված գաղափար. զույգերը, հարազատները և ընտանիքի անդամները կարող են կրել իրենց սիրելիների անվանատառերով բույրեր. թեկուզ հեռավորության վրա, նրանք մշտապես կզգան միմյանց ներկայությունը»,- ասաց բրենդի հիմնադիրը։
«Emma Veled parfume» օծանելիքի հայկական բրենդի տեսականուն և առաջարկվող ծառայություններին կարող եք ծանոթանալ այցելելով ինստագրամյան emma.veled էջ։
Զրույցի վերջում Էմմա Խաչոյանը փաստեց, որ հստակ նպատակի, նպատակասլացության և երազանք ունենալու շնորհիվ հաղթահարել է շրջապատի թերահավատությունն ու առաջ շարժվել. Եթե եղել են խնդիրներ, եղել են լուծելի և ոչ այդքան զգալի (ոլորտի մասնագետների և աշխատակիցների ընտրություն)։
«Միշտ պետք է գնալ սեփական երազանքի հետևից, չլսել դիմացիններին։ Մտքից աշխատանք կերտելու հիմնական ուղին և բանալին գաղափարն է, ցանկությունն ու հավատքը, որ գործն, ի վերջո, հաջողությամբ կպսակվի», - խորհուրդ է տալիս գործարարը։
«ԿՅԱՆՔԻ ՈՐԱԿ» բաժնի գործընկեր՝ «ԴԵՐԺԱՎԱ-Ս» ընկերություն։
Բաժնի բոլոր նյութերին կարող եք ծանոթանալ ԱՅՍՏԵՂ։