Յուվենիլ իդիոպաթիկ արթրիտ. Տեղեկություններ երեխաների բուժման արդյունավետ միջոցների մասին

06/05/2022 18:25

Յուվենիլ իդիոպաթիկ արթրիտ. Տեղեկություններ երեխաների բուժման արդյունավետ միջոցների մասին


Aysor.am-ը շարունակում է Յուվենիլ իդիոպաթիկ արթրիտին (ՅԻԱ) նվիրված հրապարակումների շարքը։ Այդ շարքին հետևելով՝ դուք կծանոթանաք այս հիվանդության առաջացման պատճառներին, ախտանշաններին, դրսևորման տարբեր ձևերին, հիվանդության տեսակներին, բուժման և խնամքի առանձնահատկություններին։

Այս հրապարակման մեջ կխոսենք Յուվենիլ արթրիտ ունեցող երեխաների բուժման համար առավել օգտագործվող ստերոիդային կամ հորմոնալ դեղերի մասին։

Յուվենիլ արթրիտ ունեցող երեխաների բուժման մեջ առավել հաճախ օգտագործվող դեղերից են նաև ստերոիդային կամ հորմոնալ դեղերը, որոնք այլ կերպ կոչվում են կորտիկոստերոիդներ։ Կորտիկոստերոիդները դրանք քիմիական նյութերի մեծ խումբ են, որոնք արտադրվում են մարդու օրգանիզմում: Այսպիսի կամ դրանց շատ նման նյութեր կարող են արտադրվել արհեստական ճանապարհով և օգտագործվել տարբեր հիվանդությունների, այդ թվում և մանկական ռևմատիկ հիվանդությունների բուժման նպատակով:

Կորտիկոստերոիդները չափազանց հզոր և արագ ազդող հակաբորբոքային միջոցներ են, որոնք ազդում են իմուն համակարգի վրա բավականին բարդ մեխանիզմով: Նրանք հաճախ օգտագործվում են հիվանդի մոտ վիճակի արագ լավացում ստանալու նպատակով, մինչև զուգահեռ նշանակված մյուս դեղերը կհասցնեն ազդել: Բացի իմունաճնշիչ և հակաբորբոքային ազդեցություններից, նրանք մասնակցում են օրգանիզմի այլ պրոցեսներում ևս, մասնավորապես՝ սիրտանոթային համակարգի գործունեության, ստրես ռեակցիայի, ջրի, ճարպերի և շաքարի փոխանակությանը, արյան ճնշման կարգավորմանը և այլն: Բուժական ազդեցություններից բացի, նրանք ունեն նաև նշանակալի կողմնակի ազդեցություններ, մասնավորապես երկարաժամկետ օգտագործման դեպքում: Ուստի շատ կարևոր է, որ երեխան գտնվի նման հիվանդությունների վարման սկզբունքներին և կորտիկոստերոիդների կողմնակի ազդեցություններին տեղյակ ու դրանց նվազեցման հարցում փորձառու մասնագետի հսկողության տակ:

Կորտիկոստերոիդները կարող են նշանակվել համակարգային (խմելու կամ ներերակային ներարկման) կամ տեղային եղանակներով (հոդի կամ մաշկի մեջ ներարկման, աչքի կաթիլների ձևով՝ ուվեիտի ժամանակ): Դեղաչափը և ներմուծման ուղին որոշվում են՝ կախված հիվանդության տեսակից և ծանրությունից: Բարձր դեղաչափերն ազդում են շատ արագ և ուժեղ: Խմելու ձևով հաբերը լինում են տարբեր դեղաչափերի՝ այսինքն դեղի պարունակությունը նրանցում տարբեր է:

Կրկին հիշեցնում ենք, որ Յուվենիլ Արթրիտի բուժումը պետք է իրականացվի միայն համապատասխան մասնագետի կողմից։ Կորտիկոստերոիդների նշանակումը, դեղաչափի ընտրությունը, ընդունման հաճախականությունը և տևողությունը որոշվում է բացառապես բուժող բժշկի կողմից։ Ոչ մի դեպքում չի թույլատրվում օգտագործել կորտիկոստերոիդները առանց բժշկի նշանակման։

Բժշկի կողմից կորտիկոստերոիդները կարող են նշանակվել ամենօրյա ընդունման հաբերի ձևով՝ շարունակաբար, հիվանդությունը ճնշելու համար։

Ծանր դեպքերում կարող է բուժումն սկսվել բարձր դեղաչափերով, որը տրվում է ներերակային ներարկման ձևով, սովորաբար օրը մեկ անգամ, մի քանի իրար հաջորդող օրերի ընթացքում՝ հիվանդանոցային բուժման պայմաններում: Երբեմն, երբ խմելու ձևով ընդունած դեղի ներծծումը որևէ պատճառով դժվարացած է, կարող են նշանակվել ամենօրյա ցածր դեղաչափերով ներերակային ներարկումներ: Երկար ազդող կորտիկոստերոիդների (այսպես կոչված դեպո-ձևերի) ներարկումը անմիջապես բորբոքված հոդերի մեջ (ներհոդային ներարկումներ) արթրիտի բուժման տարբերակներից մեկն է:

Դեպո կորտիկոստերոիդների ակտիվ ազդող ստերոիդային մասը կապված է փոքր բյուրեղների վրա. հոդի մեջ ներարկելուց հետո դրանք բաշխվում են հոդի խոռոչի ներքին մակերեսի վրա և երկար ժամանակի ընթացքում ձերբազատում են բուն կորտիկոստերոիդը` դրանով իսկ ապահովելով երկարատև հակաբորբոքային ազդեցություն: Այնուամենայնիվ, ազդեցության տևողությունը տարբեր հիվանդների մոտ տարբեր է, հաճախ շաբաթներից մինչև ամիսներ: Ներարկումը կարելի է կատարել միանգամից մի քանի հոդերում՝ օգտագործելով տեղային անզգայացման անհատական զուգորդումներ (օր. մաշկն անզգայացնող քսուկ կամ սփրեյ), տեղային անզգայացում, սեդացիա կամ ընդհանուր անզգայացում՝ կախված ներարկվող հոդերի քանակից և հիվանդի տարիքից:

Կորտիկոստերոիդները ունեն բավականին արտահայտված կողմնակի ազդեցություններ, որոնք կարելի է բաժանել երկու խմբի․ կողմնակի ազդեցություններ, որոնք առաջանում են բարձր դեղաչափերի երկարատև օգտագործումից և ազդեցություններ, որոնք առաջանում են դեղի ընդունումը կտրուկ դադարեցնելուց։ Եթե կորտիկոստերոիդները օգտագործվում են շարունակաբար մեկ շաբաթից ավելի, դրանց ընդունումը չի կարելի միանգամից դադարեցնել, քանի որ դա կարող է առաջացնել ծանր խնդիրներ: Այս խնդիրներն առաջանում են այն պատճառով, որ արհեստականորեն սինթեզված պրեպարատի ընդունման ընթացքում օրգանիզմի սեփական ստերոիդների արտադրությունը ճնշվում է և դրսից պրեպարատի ներմուծումը միանգամից դադարեցնելիս առաջանում է ստերոիդ հորմոնների անբավարարություն օրգանիզմում:

Կորտիկոստերոիդների արդյունավետությունը, ինչպես նաև կողմնակի ազդեցությունների առաջացումը և ծանրության աստիճանն անհատական են և դժվար է դրանք կանխատեսել: Կողմնակի ազդեցությունները սովորաբար կախված են դեղաչափից և ներմուծման ձևից, օրինակ՝ օրվա մեջ միևնույն դեղչափի ընդուման դեպքում այն օրվա ընթացքում մի քանի ընդունման բաժանելիս կողմնակի երևույթների ի հայտ գալու հավանականությունն ավելի բարձր է, քան այդ նույն դեղաչափը օրը միայն մեկ անգամ միանվագ ընդունման պայմաններում:

Հիմնական նկատելի կողմնակի երևույթներն են՝ արտահայտված քաղցի զգացողությունը, որը հանգեցնում է քաշի ավելացման և մաշկի վրա սպիտակավուն գծերի՝ ստրիաների առաջացման: Շատ կարևոր է, որ երեխաները պահպանեն լավ բալանսավորված դիետա՝ ճարպերի և քաղցրի ցածր պարունակությամբ և թելիկների բարձր պարունակությամբ, որն օգնում է կարգավորելու քաշի ավելացումը: Դեմքի վրա ակնեի առաջացումը կարելի է կարգավորել տեղային մաշկային միջոցների օգտագործումով: Հաճախ առաջանում են քնի խանգարումներ, ինչպես նաև տրամադրության փոփոխություն՝ սովորաբար նյարդայնության, անվճռականության զգացողություններ: Կորտիկոստերոիդների երկարատև օգտագործման դեպքում հաճախ առաջանում է նաև աճի հապաղում: Երեխաների մոտ այս կարևոր կողմնակի ազդեցությունից խուսափելու նպատակով բժիշկները գերադասում են նշանակել կորտիկոստերոիդները կարճ ժամանակով և նվազագույն դեղաչափերով:

Կորտիկոստերոիդների կողմից իմուն համակարգի ընկճման հետևանքով թուլանում է ինֆեկցիաների նկատմամբ օրգանիզմի դիմադրողականությունը` պատճառ դառնալով ինֆեկցիաների ավելի հաճախակի առաջացման և ավելի ծանր ընթացքի: Իմունաճնշիչ բուժում ստացող երեխաների մոտ ծանր է ընթանում ջրծաղիկը, այդ պատճառով անհրաժեշտ է շտապ դիմել բժշկի, եթե երեխայի մոտ ի հայտ են եկել այդ հիվանդության նշանները կամ եթե տեղեկացել եք, որ երեխան սերտ շփում է ունեցել ջրծաղիկով հիվանդի հետ: Կախված իրավիճակից` երեխային նման պարագայում կատարվում է ջրծաղիկի վիրուսի դեմ հակամարմինների ներարկում կամ նշանակվում է հակավիրուսային դեղեր։ Կողմնակի ազդեցությունների մի մասը հնարավոր է գնահատել միայն հիվանդի հետազոտության միջոցով, քանի որ դրանք տեսանելի չեն: Դրանք են՝ ոսկրերի միներալների նվազումը՝ (օստեոպորոզ). սրա հետևանքով ոսկրը դառնում է ավելի փխրուն և հեշտությամբ կոտրվում է: Օստեոպորոզը կարելի է հայտնաբերել և գնահատել հատուկ հետազոտման միջոցով, որը կոչվում է ոսկրի դենսիտոմետրիա:

Համարվում է, որ Կալցիումի (օրվա ընթացքում մոտավորապես 1000մգ) և Վիտամին Դ-ի բավարար քանակներով ընդունումը կարող է դանդաղեցնել օստեոպորոզի առաջացումը: Աչքերի կողմից կողմնակի ազդեցությունները ներառում են կատարակտը և ներակնային ճնշման բարձրացումը (գլաուկոմա): Եթե զարգանում է արյան ճնշման բարձրացում՝ հիպերտենզիա, կարևոր է պաշտպանել դիետա աղի ցածր պարունակությամբ: Արյան մեջ հնարավոր է շաքարի պարունակության բարձրացում, ընդհուպ մինչև ստերոիդային շաքարախտի առաջացում. այս պատճառով կարևոր է շաքարի և ճարպի ցածր պարունակությամբ սննդի ընդունումը: Ստերոիդների ներհոդային ներարկումները հազվադեպ են առաջացնում կողմնակի ազդեցություններ:

Դրանցից են դեղի արտաթափանցումը՝ մաշկի տեղային ատրոֆիայի կամ կալցինոզի առաջացումով: Ստերոիդների ներարկումներով պայմանավորված ինֆեկցիայի ռիսկը նվազագույն է (10,000-ից մեկը, երե կատարվում է անփորձ բժշկի կողմից):

Կորտիկոստերոիդները կարող են օգտագործվել բոլոր ռևմատիկ հիվանդությունների՝ այդ թվում Յուվենիլ իդիոպաթիկ արթրիտի ժամանակ։ Դրանց օգտագործման նպատակն է կանգնացնել սուր բորբոքային պրոցեսն ինչպես ամբողջ օրգանիզմում, այնպես էլ հոդերում։ Դրանք սովորաբար օգտագործվում են հնարավորինս կարճ ժամանակահատվածում և նվազագույն դեղաչափերով:

Հետևեք մեր հրապարակումներին և ծանոթացեք Յուվենիլ արթրիտի բուժման մեջ կիրառվող դեղերին, ինչպես նաև վերականգնողական միջոցառումներին։


Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

21/12/2024 22:03 Ինչի՞ հետևանք կարող է լինել քաշի կտրուկ կորուստը 21/12/2024 21:46 Վանուատուում 6,2 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել 21/12/2024 21:34 «Ցնցված և վշտացած եմ»․ Փաշինյանը սոցցանցում գրառմամբ ցավակցել է Գերմանիային 21/12/2024 21:22 Ժաննա Անդրեասյանը այցելել է Ռոբերտ Ամիրխանյանի բնակարան, Ամիրխանյանը շնորհակալություն է հայտնել 21/12/2024 21:00 Սիրիայի նոր իշխանությունները արտաքին գործերի նախարար են նշանակել 21/12/2024 20:39 Գերմանիայում սուգ է հայտարարվել 21/12/2024 20:19 Որո՞նք են կլաստերային գլխացավերն ու ի՞նչ նմանություն ունեն միգրենի հետ 21/12/2024 19:59 Ադելյա Պետրոսյանը՝ Ռուսաստանի գեղասահքի առաջնության կրկնակի չեմպիոն 21/12/2024 19:38 Քանի դեռ ոչինչ չի փոխվել, մենք շարունակում ենք ապրել 2020-ի նոյեմբերի 10-ի մեջ․ Արմեն Աշոտյան 21/12/2024 19:16 ՔՊ-ականներից ովքե՞ր են եկել Հովիկ Աղազարյանի կնոջ հոգեհանգստին 21/12/2024 18:53 Ավտոպատահար՝ Վարդաձոր գյուղի մոտ 21/12/2024 18:32 ԱՄՆ-ն դարձել է համաշխարհային անվտանգության ամենամեծ սպառնալիքը․ Չինաստան 21/12/2024 18:07 Ռուսաստանում կանգնեցրել են Ստալինի արձանը 21/12/2024 17:48 Փաշինյանը չունի ոչ մի իրավունք՝ Հայաստանի կամ, առավել ևս, Արցախի անունից ԵԱՀԿ Մինսկի խումբը լուծարելու համաձայնություն տալ․ Արցախի պատկան մարմինները պարտավոր են հստակ դիրքորոշում հայտնել 21/12/2024 17:22 «Իմ հոգին ունի զույգ հենարաններ՝ Աստված և Հայրենիք»․ Հանրապետական կուսակցության ներկայացուցիչները հարգանքի տուրք են մատուցել Գարեգին Նժդեհի հիշատակին 21/12/2024 17:00 «Ամբողջ հանրապետությունն է խոսում էդ խախտումների մասին, ո՞նց չկա հիմք»․ Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը 21/12/2024 16:36 13-14 տարեկան անչափահասների միջև ծեծկռտուք ու դանակահարություն՝ դպրոցի հետնամասում 21/12/2024 16:23 Նոր մանրամասներ՝ Արագածոտնի մարզում այսօր տեղի ունեցած խոշոր վթարից 21/12/2024 16:11 Հայաստանում լավ աշխատանք, պաշտոն ստանալու հիմնական ձևը խնամի-ծանոթ-բարեկամն է․ Նիկոլ Փաշինյան, կարևորը, ինչպես նշել ես, ճիշտ պահին ճիշտ տեղում հայտնվելն է․ Սարգսյան 21/12/2024 15:57 Դոլարի առքի միջին գինը 391.52 դրամ է. տարադրամի փոխարժեքը՝ ՀՀ բանկերում 21/12/2024 15:34 Տեղաշարժը սահմանափակ է. ինչպե՞ս են ապրում հայերն օկուպացված Ստեփանակերտում 21/12/2024 15:21 Մահվան ելքով վրաերթ՝ Երևանում. «Mazda 6»-ը հետիոտնի համար նախատեսված անցման վայրում վրաերթի է ենթարկել հետիոտնին 21/12/2024 15:08 Վահագն Խաչատուրյանը ցավակցել է Մագդեբուրգում ողբերգության կապակցությամբ 21/12/2024 14:45 Երևանում հնարավոր է թույլ ձյուն, օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի 21/12/2024 14:14 Սուրճի վաճառակետերում կեղծ թղթադրամներ իրացրած երիտասարդը հայտնաբերվել է 21/12/2024 13:40 Գևորգ Պապոյանը քննադատել է Գյումրիում զբոսաշրջային ծրագրի իրականացման աշխատանքները՝ պահանջելով լուծել առաջացած խնդիրները 21/12/2024 13:20 «Տարվա էտալոն» մրցանակը ստացել է Ռոզա Ծառուկյանը (Տեսանյութ) 21/12/2024 13:08 Գևորգ Պապոյանն այցելել է «Բելիսսիմո Գրուպ», ծանոթացել արտադրական գործընթացներին 21/12/2024 13:03 Խոշոր ավտովթար՝ Նոր Երզնկա գյուղի կամարի մոտ. բախվել են «Jeep»-ն ու «Lada»-ն. կան վիրավորներ 21/12/2024 12:40 Այս իշխանությանը հեռացնելու պահանջը դարձել է հրամայական, մեր խոստումն իրականացնելու ենք. Բագրատ Սրբազան (Տեսանյութ) 21/12/2024 12:23 Անահիտ Մանասյանը հանդիպել է «Թրանսփարենսի ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի ներկայացուցիչներին՝ քննարկելով համագործակցությունը մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում 21/12/2024 11:54 Երևանում գործադուլ արած և աշխատանքից ազատված վարորդներից 11–ն աշխատանքի է վերադարձել 21/12/2024 11:25 Ձեր նախագահության օրոք Հայաստանի և Ֆրանսիայի միջև առանձնաշնորհյալ հարաբերությունները թևակոխել են նոր կարևոր հանգրվան. Փաշինյանը՝ Մակրոնին 21/12/2024 10:57 Ադրբեջանը չունի այնպիսի պահանջներ, որոնց առնչությամբ փաշինյանական իշխանությունը կոշտ դիրքորոշում ունի. Տիգրան Աբրահամյան 21/12/2024 10:28 Սպասվում է առանց տեղումների եղանակ 21/12/2024 09:59 Այսօր Հայաստանում յուրաքանչյուրն ըստ իր արժանիքի աշխատանք կարո՛ղ է գտնել. Փաշինյան 21/12/2024 09:49 Վաղվանից սկսած մինչև հունիսի 21-ը ցերեկվա տևողությունը կավելանա օրը մոտ 1 րոպեով 21/12/2024 09:32 Լարսը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար 21/12/2024 09:31 «Ժողովուրդ». Չլիներ թավշյա իշխանափոխությունը` Աջափնյակի թաղապետ Սերոբ Սարգսյանը թերևս առ այսօր աշխատեր որպես բուքմեյքերական կետի մասնագետ 21/12/2024 09:30 «Հրապարակ». Թիմում կարծում են, որ Ղահրամանյանը «բոչկա է գլորում» Նարեկ Բաբայանի վրա 21/12/2024 09:27 «Ժողովուրդ». Ֆուտզալի ազգային հավաքականի մարզիչ Ռուբեն Նազարեթյանի և ՖԱՖ-ի ներկայացուցիչների միջև վիճաբանություն է տեղի ունեցել 21/12/2024 09:26 «Հրապարակ». Ամեն գնով ուզում են պահել Արցախի պետական ինստիտուտների թեկուզ ձևական կարգավիճակը 21/12/2024 09:24 «Ժողովուրդ». «Պադավատապետության» ծառայողական մեքենաների կրճատումից հետո Արփինե Սարգսյանը նոր մեքենաներ է ձեռք բերում ՆԳՆ-ի համար 21/12/2024 09:23 «Հրապարակ». Ամեն տարի բանակում աճում են թմրանյութերի շրջանառության դեպքերը 21/12/2024 09:20 Երկրաշարժ՝ Քարվաճառից 30 կմ հարավ․ զգացվել է նաև ՀՀ որոշ մարզերում 21/12/2024 09:19 «Փաստ». Ինչու է Սրբուհի Գալյանն ազատել բոլոր փոխնախարարներին 21/12/2024 09:15 «Փաստ». Իշխանությունները նպատակ ունեն բանակը վերածել ընդամենն օֆիսային ու գրասենյակային աշխատանքի 21/12/2024 09:11 «Ժողովուրդ». Ինչու է չեղարկվել ԱԺ արտահերթ նիստը 21/12/2024 09:09 «Հրապարակ». Աղազարյանի փաստաբանը պատրաստվում է հաղորդում ներկայացնել դատախազություն 20/12/2024 21:58 Փաշինյանական իշխանության հավաստիացումները, թե Ադրբեջանի ու Թուրքիայի հետ ըմբռնում կա, խաղաղության հաստատման կամ սպառնալիքների չեզոքացման երաշխիք չեն․ Աբրահամյան 20/12/2024 21:35 Մարտունի-Գավառ ճանապարհին բախվել են մարդատարն ու բեռնատարը, հրդեհ է բռնկվել 20/12/2024 21:10 Ընտանիքի 7 անդամները թունավորվել են շմոլ գազից 20/12/2024 20:51 9 կիլոգրամ թմրանյութ՝ Շենգավիթում 20/12/2024 20:36 Ինչպես հայտնաբերել կրծքագեղձի քաղցկեղը վաղ փուլում 20/12/2024 20:18 Իրանում հայտարարել են, որ իրենց խնդիրը Սիրիայում կատարված են համարում 20/12/2024 20:00 «Պատասխանատու լրատվամիջոցին դասեր է տալիս մեկը, ում ընտանեկան կայքը չի փայլում մեդիագրագիտությամբ»․ Ժուռնալիստների միությունը խստորեն դատապարտում է իշխանության ու նրա հետ աֆիլացված անձանց վարքագիծը 20/12/2024 19:47 Ռուսական կողմը Դոնեցկի ուղղությամբ 10 բնակավայր է վերցրել իր վերահսկողության տակ 20/12/2024 19:33 Ո՞վ է թույլ տվել կառավարության շենքում Աննա Հակոբյանի՝ «մոդելային» նկարահանումները, որքա՞ն գումար է ծախսվել, Փաշինյանի կինն աշխատասենյակ ունի՞ շենքում․ կառավարությանը ևս 30 օր է պետք՝ պարզելու համար 20/12/2024 19:17 Team-ի Կայուն զարգացման պարտատոմսերը ցուցակվեցին Հայաստանի ֆոնդային բորսայում 20/12/2024 19:03 7 տոկոսանոց տնտեսական աճի խոստումը չի իրականանալու, հարկային բեռը ավելանալու է մոտ 6 անգամ, կենսաթոշակների, նպաստների և աշխատավարձի աճ չի լինելու․ Թադևոս Ավետիսյան 20/12/2024 18:44 Արփինե Սարգսյանը, Սրբուհի Գալյանը և Դավիթ Խուդաթյանը Վահագն Խաչատուրյանի և Նիկոլ Փաշինյանի ներկայությամբ երդվել են 20/12/2024 18:30 Գողացել են փողոցում տեղադրված էլեկտրական սրճեփ սարքը 20/12/2024 18:16 Viva-ն 14 տարի Բարձր տեխնոլոգիաների ոլորտում համաշխարհային ներդրման համար պետական մրցանակի գլխավոր գործընկերն է (Տեսանյութ) 20/12/2024 18:00 «100 դրամանոց մետաղադրամով վճարման տարբերակն ավարտվում է, անցում է կատարվում ամբողջական էլեկտրոնային վճարման»․ Քաղաքապետարան 20/12/2024 17:46 Փաշինյանը Ջրային կոմիտեի նախագահի ԺՊ-ին աշխատանքից ազատեց 20/12/2024 17:35 Երևանում երկու երիտասարդ իրենց իսկ պատրաստած թղթադրամներով փոխանցումներ են կատարել տարբեր բանկային հաշիվների՝ տերմինալների միջոցով 20/12/2024 17:21 Գագիկ Մարկոսյանին նշանակեցին Քննչական կոմիտեի նախագահի խորհրդական 20/12/2024 17:08 Լեհաստանը բողոքի նոտա է հղել Հունգարիային՝ ոչ բարեկամական քայլի համար և իր դեսպանին հետ է կանչել Բուդապեշտից 20/12/2024 16:55 Արցախի հարցը պետք է բերել օրակարգ․ Վարդան Օսկանյան 20/12/2024 16:19 «Հրդեհի ծագման պատճառը իմ մեքով էր»․ ընթանում է 15 զինծառայողի կյանք խլած հրդեհի գործով դատական նիստը 20/12/2024 16:02 Նոյեմբերյանի խանութներից մեկում երիտասարդը վճարել է 10 000 կեղծ թղթադրամով, ստացել է մանրը և հեռացել 20/12/2024 15:39 Հատուկ հյուր՝ Թաթուլ Ավոյան, խաշի հյուրասիրություն, տաքացվող լողավազան. ամանորյա ի՞նչ փաթեթներ են առաջարկում հայաստանյան ռեստորաններն ու հյուրանոցները 20/12/2024 15:14 Խեղճ քաղաքացիներ, ու՞մ հետ եք կապել հույսներդ և ի՞նչ ստացաք հեղափոխությունից 6 տարի հետո. Արտակ Զաքարյան 20/12/2024 14:38 «Կնպաստի սթրեսի նվազեցմանը». Հայաստանում նախատեսվում է կրճատել աշխատաժամանակը՝ պահպանելով աշխատավարձերը 20/12/2024 14:31 13 տարեկան երեխան ցուցմունք է տվել, որ մամայի հետ հարաբերություն ունեցողի ընկերն իրեն ասել է հանվիր և պառկիր. փորձագետ 20/12/2024 14:18 Ֆինանսական կրթության թեմաներն ընդգրկված են դպրոցական դասագրքերում 20/12/2024 14:00 ԱՄՆ պետքարտուղարությունն ընդգծել է Վաշինգտոնի համար հայ-ադրբեջանական կարգավորման կարևորությունը 20/12/2024 13:48 Երևան-Սևան ավտոճանապարհին կատարվել է երթևեկության կազմակերպման փոփոխություն 20/12/2024 13:32 Մորս կորցրինք, վիրահատությունը մեր ընտանիքի համար ճակատագրական էր. Հովիկ Աղազարյանի որդին հայտնել է մոր մահվան պատճառը 20/12/2024 13:28 Պնդաճակատությունը սահման չունի, ՔՊ-ն «Կարմիր գծերի» համար նորից ուզում է մեզնից քերել 160 000 դրամ. Ավագանու անդամ 20/12/2024 13:23 Մարդիկ նստում, գին են հնարում. Իզաբելլա Աբգարյանը՝ Երևանում վճարների և դատարանի որոշման մասին 20/12/2024 13:17 Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Վաչե Տերտերյանն ազատվել է զբաղեցրած պաշտոնից 20/12/2024 12:43 «Հրաժարվում եմ ինձ հատկացված ծառայողական ավտոմեքենայից՝ օրինակ ծառայելով այլոց». Ախուրյանի ղեկավարն ընդառաջ է գնացել վարչապետի կոչին 20/12/2024 12:27 Լրատվամիջոցների վերաբերյալ Տիգրան Ավինյանի խոսքերը բնութագրում են իրեն ու իր վարքը. դիմելու ենք միջազգային հանրությանը. Սաթիկ Սեյրանյան 20/12/2024 12:13 Ֆիզիկական անձանց եկամուտների համընդհանուր և պարտադիր հայտարարագրման հետևանքների մասին. Նոր Պրոյեկտ Տնտեսական Ալիք նախաձեռնություն 20/12/2024 12:09 Մահացել է Հովիկ Աղազարյանի կինը 20/12/2024 11:59 Նիկոլ Փաշինյանը ՏԿԵ նախարարի տեղակալներ է վերանշանակել 20/12/2024 11:55 Իշխանությունը շատ խորն է պարտվել, և այդ պարտությունը ծավալվում է ամեն օր․ Հրանտ Մարգարյան 20/12/2024 11:43 Բաքուն օգտագործելու է դատերը և նոր պահանջները՝ Հայաստանում քաոս ստեղծելու նպատակով 20/12/2024 11:34 ՊԵԿ-ը բացահայտել է խմիչքների և ծխախոտային արտադրանքի ապօրինի շրջանառության դեպքեր 20/12/2024 11:29 Ընդունվել է ծայրահեղ ծանր վիճակում. «Մուրացան» համալսարանական հիվանդանոցում 14 տարեկան աղջիկ է մահացել 20/12/2024 11:25 Երկիրը մեկն է, նրա անվտանգության ապահովումը համակարգի յուրաքանչյուր անդամի գերխնդիր՝ զերծ նեղքաղաքական, նեղխմբակային շահարկումներից. ԱԱԾ պահեստազորի սպաների միություն 20/12/2024 11:13 Ադրբեջանին առաջարկել ենք երկաթուղային ենթակառուցվածքը վերագործարկելու, սահմանի հատման և մաքսային ընթացակարգերի պարզեցման եղանակներ. Միրզոյան 20/12/2024 11:07 «Այս իշխանությունը մեր ժողովրդից շատ բան է գողացել, հիմա էլ ցանկանում է գողանալ մեր օրը». Արթուր Վանեցյանը շնորհավորել է Ազգային անվտանգության ծառայողի օրը 20/12/2024 10:59 Նիկոլ Փաշինյանը Մհեր Գրիգորյանին գործուղել է Մոսկվա 20/12/2024 10:57 Իսակովի պողոտայում բախվել են «Mitsubishi»-ն և «Nissan»-ը. տուժածը հոսպիտալացվել է բժշկական կենտրոն 20/12/2024 10:55 Երևանում մի խումբ անձինք ծեծի են ենթարկել քաղաքացուն, միջամտած ոստիկանի վրա են հարձակվել 20/12/2024 10:43 Սյունիքի Ճակատեն գյուղի երեխաները ֆուտբոլի դաշտ ունեն, ինչպես խոստացել էի. Նիկոլ Փաշինյան 20/12/2024 10:41 Բացատրական աշխատանքի արդյունքում 22-ամյա հետախուզվողը ինքնակամ ներկայացել է բաժին 20/12/2024 10:39 Քաղաքացին զոհված զինծառայող եղբայրների գերեզմանների շիրմաքարերը պատրաստելու պատրվակով շուրջ 4 մլն 807 հազար դրամ է հափշտակել ծնողից

Տվյալ բաժնի վերջին նյութերը