06/05/2022 17:30
Հիպերվիտամինոզ. ինչ խնդիրներ կարող է առաջացնել օրգանիզմում վիտամինների ավելցուկը
Օրգանիզմում վիտամինների թե պակասը, թե ավելցուկը կարող են առաջացնել առողջական խնդիրներ։ Գերվիտամինություն (հիպերվիտամինոզ) առաջանում է թույլատրելի չափաքանակը գերազանցող պատրաստուկների տևական ժամանակ օգտագործումը։
Հատկապես խոցելի են երեխաները, երբ ծնողները երեխայի այս կամ այն գանգատը պայմանավորում են վիտամինների պակասով և առանց բժշկի ցուցմամբ վիտամիններ են տալիս երեխային։
Հատկապես ճարպալույծ (A, D, E, K) վիտամինների օգտագործման հարցում է պետք զգույշ լինել. դրանք բավական լավ ներծծվում են և ուշ են դուրս գալիս օրգանիզմից։
Վիտամին D-ի ավելցուկը կարող է առաջացնել սրտխառնոց, փսխում, թուլություն, ախորժակի վատթարացում, մաշկի չորություն, տախիկարդիա։ Վիտամին D-ի ավելցուկը հղիության շրջանում կարող է բացասաբար ազդել պտղի զարգացմանը և նորածնի մոտ ոսկրային համակարգի խնդիրներ առաջացնել։
Վիտամին А-ի ավելցուկը հանգեցնում է գլխացավի, գլխապտույտի, քնքոտության, սրտխառնոցի, մարմինի ջերմաստիճանի բարձրացման, տեսողության խանգարման, ջղաձգման։ Վիտամին А-ի գերդոզավորման հանդեպ հատկապես զգայուն են երեխաները. վերջինների դեպքում գերդոզավորումը կարող է դսրևորվել աճի դանդաղեցմամբ, մազաթափությամբ, մաշկի գրգռվածությամբ։
E վիտամինի ավելցուկը հանգեցնում է ստամոքսաաղիքային տրակտի խանգարման, հոգնածության, թուլության, գլխացավի։
B1 վիտամինի ավելցուկը կարող է առաջացնել եղնջատենդ, դող, ընդհանուր թուլություն, գլխացավ, գլխապտույտ, սուր արտահայտված քրտնարտադրություն։
K վիտամինի ավելցուկը հանգեցնում է էրիթրոցիտների քայքայման և անեմիայի, ինչպես նաև ջղաձգության, շնչարգելության։
B6 վիտամինի գերդոզավորումը նպաստում է արյան անոթներում թրոմբի առաջացման, արյան լերդացման, իսկ վիտամին Е-ի ավելցուկը կարող է պատճառ դառնալ զարկերակային ճնշման բարձրացման։
Հիպերվիտամինոզ առաջանում է թույլատրելիից շատ դեղաչափի վիտամինների ընդունումից հատկապես ինքնաբուժության պատճառով։ Կարևոր է հիշել՝ վիտամինային պրեպարատներ պետք է օգտագործել զգուշորեն, միայն բժշկի ցուցմամբ։
«ԿՅԱՆՔԻ ՈՐԱԿ» բաժնի գործընկեր՝ «ԴԵՐԺԱՎԱ-Ս» ընկերություն։