06/05/2022 10:19
Աղվան Հովսեփյանը կշարունակի մնալ կալանավորված
ՀՀ նախկին գլխավոր դատախազ, Քննչական կոմիտեի նախկին նախագահ Աղվան Հովսեփյանը կշարունակի մնալ կալանավորված։
Երևանի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Մնացական Մարտիրոսյանի նախագահությամբ, անփոփոխ թողեց Հովսեփյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը՝ մերժելով գրավի միջնորդությունը։
Աղվան Հովսեփյանի փաստաբան Երեմ Սարգսյանը լրագրողներին ասաց, թե հերթական անգամ ականատես եղան «չարդարադատությանը»։
«Այլ բան չկա ասելու»,-ասաց նա: