06/05/2022 14:39
Ժամը 19:00-ին կրկին հավաքվում ենք Ֆրանսիայի հրապարակում. կարծում եմ՝ հարցերի որոշ պատասխաններ կստանաք. Արթուր Վանեցյան
Այսօր 19։00-ին բոլորս կրկին հավաքվելու ենք Ֆրանսիայի հրապարակում, խոսելու ենք շատ կարևոր անելիքների մասին, Երևանում կազմակերպված անհնազանդության ակցիայի ժամանակ հայտարարեց ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար, «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը։
«Ելույթներ կլինեն, կխոսենք, կարծում եմ՝ հարցերի որոշ պատասխաններ կստանաք։ Հոգնել չկա, հուսահատվել չկա, վստահ գնում ենք առաջ և անպայման հասնելու ենք մեր նպատակին», - հայտարարեց Արթուր Վանեցյանը։