06/05/2022 17:40
ՄԻԵԴ-ն իրավունքի խախտում է արձանագրել Վոլոդյա Ավետիսյանի և Արման Դավթյանի գործերով
Մարդու իրավունքների եվրոպական դատարանը հրապարակել է «Ավետիսյանն ընդդեմ Հայաստանի գործով» (մայիսի 3) և «Դավթյանն ընդդեմ Հայաստանի» գործով (մարտի 1) վճիռներ, որոնցում արձանագրել է իրավունքի խախտումներ, հայտնում է Հայաստանի Հելսինկյան կոմիտեն:
Դիմումատուների շահերը ներպետական դատարաններում և Մարդու իրավունքների եվրոպական դատարանում ներկայացրել է Հայաստանի Հելսինկյան կոմիտեի փաստաբան Ռոբերտ Ռևազյանը: