06/05/2022 11:31
Հայաստանյան բանկերում դոլարի գինը բարձրացել է՝ հասնելով 481 դրամի
Ըստ Rate.am կայքի տվյալների՝ բանկերում դոլարի առքի նվազագույն գինը 470 դրամ է, վաճառքինը՝ 478 դրամ։ Դոլարի վաճառքի առավելագույն գինը 481 դրամ է։
Նախորդ օրվա համեմատ բանկերում դոլարի գինը բարձրացել է 10.72 դրամով։
Ռուբլու առքի նվազագույն գինը 6.24 դրամ է, վաճառքինը՝ 7.25։ Ռուբլու վաճառքի առավելագույն գինը 7.70 դրամ է։
Եվրոն բանկերում գնվում է առավելագույնը 490 դրամով, վաճառվում՝ 503 դրամով։ Եվրոյի վաճառքի առավելագույն գինը 519 դրամ է։
Եվրոյի գինը նախորդ օրվա համեմատ բարձրացել է 13.70 դրամով։