06/05/2022 21:50
ԼՂ-ում ռուսական խաղաղապահ զորակազմի պատասխանատվության գոտում խախտումներ չեն արձանագրվել․ ՌԴ ՊՆ
Ռուսաստանի խաղաղապահ զորախումբը շարունակում է Լեռնային Ղարաբաղում իր առջև դրված խնդիրների կատարումը: ՌԴ խաղաղապահների կողմից քսանյոթ դիտակետերում իրադրության շուրջօրյա մոնիթորինգ և կրակի դադարեցման ռեժիմի պահպանման վերահսկողություն է իրականացվում: ՌԴ խաղաղապահ զորախմբի պատասխանատվության գոտում օրվա ընթացքում խախտումներ չեն արձանագրվել, նշված է ՌԴ պաշտպանության նախարարության հաղորդագրությունում։
«Ռուս խաղաղապահ ստորաբաժանումները Լաչինի միջանցքով դեպի հարավ ուղեկցել են Ադրբեջանի զինված ուժերի 7 շարասյուն։
Ռուսական խաղաղապահ կոնտինգենտի ինժեներա-սակրավոր խմբերը շարունակում են օբյեկտների և տեղանքի ականազերծումը։ Օրվա ընթացքում մաքրվել է 0,5 ՀԱ տարածք։
Պարեկություն է արվել Շուշիի, Մարտակերտի, Մարտունու շրջաններում և Լաչինի միջանցքում: ՌԴ խաղաղապահների անվտանգությունն ապահովելու և հնարավոր միջադեպերը կանխելու նպատակով Ադրբեջանի և Հայաստանի զինված ուժերի գլխավոր շտաբերի հետ շարունակական փոխգործակցությունը պահպանվում է»,- նշված է հաղորդագրությունում: