06/05/2022 20:53
«Որ ասում էիր՝ մեզ պե՞տք է 3 000 մետրի վրա այդ սարը․ այո՛, այդ սարից ջուրը պետք է գա գյուղացուն, որ իր հողը հերկի, իր դաշտին տեր կանգնի»․ Վայոց ձորի բնակիչը՝ Նիկոլ Փաշինյանին
Վայոց ձորի բնակիչ Տիգրան Եղոյանը Ֆրանսիայի հրապարակում ընթացող հանրահավաքին հայտարարեց՝ իրենք այստեղ են, որ Նիկոլ Փաշինյանին ասեն՝ հեռացի՛ր։
«Մենք՝ գյուղացիներս, եկել ենք այստեղ, որ ասենք՝ Նիկո՛լ, գնա գրողի ծոցը։ Եկել ենք այստեղ, որ ասենք՝ Վայոց ձորի Եղեգիսն արդեն սահմանակից է դարձել Թուրքիային։ Սյն Թուրքիային, որը տենչում է հայի արյունը»,- շեշտեց Վայոց ձորի մարզը ներկայացնող քաղաքացին։
Հայ ազգն իր առջև պետք է խնդիր դնի՝ տեր կանգնելու Արցախին ու Մեծ Հայքին, հավելեց Տիգրան Եղոյանը։
«Մենք բահը դրել ենք հողին, մեր երեխեքին պահ ենք տվել, եկել ենք այստեղ, որ ասենք՝ Նիկո՛լ, տունդ քանդվի։ Որ ասում էիր՝ 3 000 մետրի վրա՝ մեզ պե՞տք է այդ սարը։ Այո՛, այդ սարն է, որտեղից ջուրը պետք է գա գյուղացուն, որ իր հողը հերկի, իր դաշտին տեր կանգնի։
Հայի հողը չի մնա պարապ, պիտի հերկվի»,- դիմելով Նիկոլ Փաշինյանին՝ ասաց Տիգրան Եղոյանը։