06/05/2022 13:26
Ընդդիմադիրները փակել են Հաղթանակի կամուրջը. իրավիճակը լարված է
12։00-ից մեկնարկել է «Դիմադրություն» շարժման երթը չորս տարբեր ուղղություններով։
Ներկայում փակ է Հաղթանակի կամուրջը։ Այս ուղղությամբ երթ են անում «Հայաստան» խմբակցության պատգամավորներն ու ընդդիմադիր մի խումբ քաղաքացիներ։
ԱԺ փոխնախագահ Իշխան Սաղաթելյանը ոստիկաններին կոչ արեց ուժ չկիրառել ժողովրդի նկատմամբ ու չկատարել Նիկոլ Փաշինյանի հրահանգները։
Ոստիկաններն այս հատվածում մեծաթիվ ուժեր են կուտակել, Իշխան Սաղաթելյանն էլ կատակեց. «Ոստիկաններ, այս փողոցը դուք փակ եք, մենք գնանք ուրիշ փողոց փակենք»։
Իրավիճակը լարվեց այս հատվածում. ոստիկանությունն անցել է գործի։