07/05/2022 19:45
«SILK Organic soap» օճառների հայկական բրենդի «տորթերը» չեն գիրացնում, ունեն բնական հումք և թարմության բույր
Հայաստանյան շուկայում դեմքի, մարմնի և ձեռքերի խնամքի այլընտրանքը բազմազան է, սակայն դժվար է գտնել որակյալ և ոչ ալերգիկ խնամքի պարագաներ։ Այս կարևոր կետերը հաշվի առնելով Հայաստանում ստեղծվեց «SILK Organic soap» օճառների արտադրությամբ զբաղվող հայկական բրենդը։
Առաջարկվող արտադրատեսականու և մարմնի խնամքի մասին Aysor.am-ը զրուցել է բրենդի հիմնադիր Լիլիթ Ավալյանի հետ։
«Բրենդի ստեղծման գաղափարը ծնվեց շատ պատահական, երբ մի օր ուղղակի տեսա օրգանիկ օճառի ստեղծման պրոցեսն ու հասկացա, որ այն իմն է՝ իմ ուրիշ աշխարհը։ Երբ մտածում էի անվան մասին, փորձում էի հասկանալ՝ ինչի հետ կարող է ասոցացվել այն արդյունքը, որը հաճախորդը ստանալու է պրոդուկտի օգտագործումից. դա ամենաանթերի մաշկի՝ երեխայի մաշկի հետ է ասոցացվում, որը հարթ է և փափուկ՝ ինչպես մետաքսը», - ասաց Լիլիթ Ավալյանը։
«SILK Organic soap»-ի տեսականին շատ մեծ է, ներառում է մարմնի և դեմքի խնամքին ուղղված միջոցներ։ Թեև շեշտը դրված է օճառների վրա, սակայն այստեղ կարող եք գտնել նաև տարատեսակ սկրաբեր, շիճուկներ, կրեմներ և խնամքի այլ միջոցներ։ Օճառներն արժեն սկսած 2000 դրամից, մյուս պրոդուկտները ևս մատչելի են և օրգանիկ։
Օճառների դիզայնն այնքան գեղեցիկ և իրական է, որ տորթի, շոկոլադի ու խմորեղենի տեսքով տարբերակները հեշտությամբ կարելի է շփոթել իրականի հետ. առավելությունն այն է, որ դրանք չեն գիրացնում։
Օճառների բաղադրության մեջ առկա նյութերը նախատեսված են մաշկի ամեն տեսակի համար, իսկ դիզայնը որոշվում է բաղադրատոմսի ընտրությունից հետո։
Արտադրական փուլերը ժամանակատար են, քանի որ ապահովում են որակ և անցնում մշակման կարևոր ընթացք։ Օրգանիկ օճառները պատրաստվում են սառեցման տարբերակով, այնուհետև հասնում հասունացման փուլին, որը տևում է 8-10 շաբաթ, որից հետո ստուգվում է բաղադրության PH բալանսը և պատրաստ սպասում գտնելու իր գնորդին։ Բնական օճառներն էլ տարբերվում են իրենց ֆունկցիոնալությամբ․ դրանք նախատեսված են ոչ թե դեմքի, այլ մարմնի խնամքի համար։
«SILK Organic soap»-ի կողմից առաջարկվող օրգանական խնամքի մեծ տեսականուն կարող եք ծանոթանալ ֆեյսբուքյան (Silk Organic soap) և ինստագրամյան (silk_organic_handmade_care) հարթակներում, որտեղ յուրաքանչյուր հրապարակում ուղեկցվում է օգտակար և հետաքրքիր նյութով։
Տաղավարը գտնվում է Գայի պողոտա 16 հասցեում գործող Megamall առևտրի կենտրոնի 2-րդ հարկում (Blossom խանութ-սրահի հարևանությամբ)։
Գործում է նաև առաքման ծառայություն. հարցերի և պատվերների համար կարող եք զանգահարել +37498155517 հեռախոսահամարով:
Զրույցի վերջում Լիլիթ Ավալյանն անդրադարձավ այն խնդիրներին, որոնց հանդիպել է գաղափարն իրագործելու ճանապարհին և սկսնակ գործարարներին կարևոր խորհուրդներ տվեց.
«Հայ արտադրողի համար սկզբնական փուլում խնդիրները շատ-շատ են։ Առաջինը լճացած շուկան, ապա ներմուծվող հումքերի բարձր արժեքները։ Գաղափարի իրականացման ամենաբարդ խնդիրը տարբերվող տեսականի ստեղծելն էր, որտեղ գին և որակ պետք է լինեն ճիշտ հարթակում։
Խորհուրդ կտամ նախ ուսումնասիրել շուկան, գտնել իրենցը, ստեղծել նորն ու տարբերվողը, և ամենակարևորը` չկրկնօրինակել. միևնույն է, դա ժամանակավոր է լինելու»։
«ԿՅԱՆՔԻ ՈՐԱԿ» բաժնի գործընկեր՝ «ԴԵՐԺԱՎԱ-Ս» ընկերություն։
Բաժնի բոլոր նյութերին կարող եք ծանոթանալ ԱՅՍՏԵՂ։