07/05/2022 20:00
Ասիմետրիաները մարդու մարմնում. ինչ խնդիրների կարող են հանգեցնել
Մարդու մարմինը ունի հայելային համաչափություն, սակայն այս համաչափությունը բացարձակ չէ. չկա մի մարդ, ով կունենա կատարյալ սիմետրիկ մարմին։
Ասիմետրիայի որոշ տեսակներ մարդուն ոչ մի անհանգստություն չեն պատճառում և ի վիճակի չեն որևէ լուրջ հիվանդության հանգեցնել։ Օրինակ, միմիկ մկանների տոնուսի տարբերության պատճառով գրեթե բոլոր մարդիկ ունեն ասիմետրիկ դեմք (հետևաբար, հաճախ ձախ կողմում գտնվող պրոֆիլի լուսանկարը ավելի գեղեցիկ և արտահայտիչ է ստացվում, քան աջը): Ձախ և աջ երիկամների, ամորձիների տեղակայումը տղամարդկանց մոտ նույպես փոքր-ինչ տարբերվում է ։ Կանանց մոտ, որպես կանոն, չափերով փոքր-ինչ տարբերվում է աջ և ձախ կուրծքը, ինչը լիովին նորմալ և ֆիզիոլոգիական երևույթ է:
Կան անհամաչափության շատ այլ տեսակներ, որոնք կարող են առաջացնել որոշ պաթոլոգիական խանգարումներ՝ հետագայում հանգեցնելով լուրջ խնդիրների:
Մարմնի անհամաչափությունը կարող է առաջանալ հետևյալ հիմնական պատճառների հետևանքով.
բնածին խանգարումներ (դրանց հետ է շատ դեպքերում կապված ոտքերի տարբեր երկարությունները)
ոսկորների և հոդերի հիվանդություններ (միջողնաշարային հոդերի արթրիտ)
նախկինում մկանային-կմախքային համակարգի վնասվածքներ
երկարատև աշխատանք միապաղաղ անհարմար դիրքում, երբ մարմինը ստիպված է տարածության մեջ զբաղեցնել ոչ այնքան ճիշտ (բնականից տարբեր) դիրք
մկանային տոնուսի խախտում՝ նյարդային և մկանային համակարգի պաթոլոգիայի հետևանքով
Երբ վերը նշված գործոնները տեղի են ունենում մարդու կյանքում, նրա մարմինը ստիպված է հարմարվել դրանց։ Այն տարածության մեջ զբաղեցնում է այնպիսի դիրք, որն օպտիմալ է իր բոլոր գործառույթների կատարման համար: Արդյունքում անհամաչափությունը, որը սկզբում կարող է ֆունկցիոնալ լինել, ժամանակի ընթացքում ֆիքսվում է, և ներքին օրգանները սկսում են աշխատել ոչ ամբողջովին ճիշտ ռեժիմով։
Ստորին վերջույթների կմախքը կարևոր հիմք է, որի վրա կառուցված են մնացած բոլոր ոսկորները: Ուստի դրանց անհամաչափությամբ անխուսափելիորեն հաջորդում են այլ խախտումներ։ Այսպիսով, այս տարբերության պատճառով նկատվում է կոնքի տարածության ոչ ճիշտ դիրք, ինչի հետևանքով առաջանում է գոտկատեղի, այնուհետև ողնաշարի թեքություն։
Ողնաշարի դիրքի անհամաչափությունը կարող է լինել ավելորդ ֆիզիկական ծանրաբեռնվածության, աշխատանքի ժամանակ ստատիկ ոչ ճիշտ կեցվածքի, վնասվածքների, հոդերի հիվանդությունների, կապանների և մկանների թուլության, ողերի բնածին անոմալիաների հետևանք։
Ամենից հաճախ նկատվում են գոտկային ողնաշարի դեֆորմացիաներ, քանի որ գտնվելով ներքևում զգում է ամենաինտենսիվ ծանրությունը: ժամանակի ընթացքում դա հանգեցնում է այնպիսի պաթոլոգիաների, ինչպիսիք են կեցվածքի խանգարումները, սկոլիոզը և օստեոխոնդրոզը: Եթե խախտվում է կրծքային ողնաշարի կոնֆիգուրացիան, ապա դեֆորմացվում է նաև կրծքավանդակը։
Օստեոպաթիան կոչված է վերացնելու մկանային-կմախքային համակարգի առկա անհամաչափությունները: Միևնույն ժամանակ, ինչպես պարզ է վերը նշվածից, ոսկրային համակարգի տարրերի մեծ մասը սերտորեն կապված են միմյանց հետ, ուստի դրանց վրա թերապևտիկ ազդեցությունը պետք է լինի համապարփակ և հաշվի առնվեն անատոմիական բոլոր առանձնահատկությունները:
«ԿՅԱՆՔԻ ՈՐԱԿ» բաժնի գործընկեր՝ «ԴԵՐԺԱՎԱ-Ս» ընկերություն։