07/05/2022 22:46
Վաղը՝ Գյումրիում, մայիսի 9-ին՝ Երևանում հանրահավաքներ են լինելու․ Իշխան Սաղաթելյանը ներկայացրեց պայքարի առաջիկա գործողությունները
Ընդդիմության ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը Ֆրանսիայի հրապարակում ներկայացրեց վաղը՝ մայիսի 8-ին կայանալիք միջոցառումներն ու պայքարի գործողությունները։
Առավոտյան 09։30-ից Աշտարակի խճուղուց ավտոերթ է մեկնարկելու դեպի Գյումրի, որտեղ ժամը 13։00-ին սպասվում է հանրահավաք։
Երևանում, Ֆրանսիայի հրապարակում 17։00-ին տիրելու է Արցախի շունչը․ Արցախի ավանդույթներով միջոցառումներ են կազմակերպվելու։
«Վաղը մայրաքաղաքում մեծ հանրահավաք չենք ունենալու, որովհետև հաջորդ օրը մայիսի 9-ն է՝ Շուշիի ազատագրման օրը։ Վաղը չէ մյուս օրը այս հրապարակում հրավիրում ենք կարևոր հանրահավաք։
Մայիսի 9-ին, 17։00-ին մեր քաղաքացիներին հրավիրում ենք Ֆրանսիայի հրապարակ՝ մեծ հանրահավաքի»,- հայտարարեց Իշխան Սաղաթելյանը։
Նա ընդգծեց՝ պայքարն աննահանջ շարունակվում է, այն պետք է ավարտվի հաղթանակով։