07/05/2022 18:31
«Անդրանիկ Քոչարյանի համար բանակում ծառայելը երևի պատիժ է եղել». Մովսես Հակոբյան
«Հազարավոր մարդկանց համար բանակում ծառայելը պատիվ է եղել և հիմա էլ պատիվ է»,- «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասել է ռազմական գործիչ, գեներալ – գնդապետ Մովսես Հակոբյանը՝ պատասխանելով հարցին՝ ինչո՞ւ են վերջին օրերին իշխանական թևի այս կամ այն գործիչներ համառորեն փորձում բանակով «վախ և ահաբեկում» տարածել այս օրերին փողոցային պայքարի ելած քաղաքացիների շրջանակներում։
Հիշեցնենք, որ օրերս ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի հանձնաժողովի նախագահ, իշխող ՔՊ խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանն առաջարկել էր քննարկել անհնազանդության տարբեր ակցիաներին մասնակցելու համար ոստիկանություն բերման ենթարկված քաղաքացիներին եռամսյա հավաքներին ներգրավելու հարցը։
Մեկնաբանելով Քոչարյանի այս հայտարարությանը, Մովսես Հակոբյանն ասել է․
«Անդրանիկ Քոչարյանի համար բանակում ծառայելը, երևի, պատիժ է եղել, եթե նա փորձում է նման կերպ արձագանքել փողոցային պայքարից բերման ենթարկված քաղաքացիների վերաբերյալ»։