07/05/2022 09:45
«Հրապարակ». ՔՊ-ական պատգամավորները բերանները ջուր էին առել
«Հրապարակ» թերթը գրում է. «ԱԺ արտահերթ նիստին ներկայացած ՔՊ-ական պատգամավորները երեկ բերանները ջուր էին առել և ասելիք չունեին հրապարակում հավաքված բազմահազար քաղաքացիներին, որոնք արդեն մոտ մեկ շաբաթ է՝ պահանջում են իշխանությունների հրաժարականը։
Երեկ մեր լրագրողը մեկ տասնյակից ավելի ՔՊ-ական պատգամավորի հարց է ուղղել․ ի՞նչ ունեք ասելու դրսում հավաքված ժողովրդին, թե՞ կարծում եք, որ իրենք ժողովուրդ չեն։ Միայն Շիշ բռնողն է մի քանի բառ ասել՝ ցուցարարներին մաղթել է «համբերություն»։ Քրիստինե Պողոսյանը, օրինակ, հնարամտորեն հարցից խույս է տվել՝ ասելով, թե անձամբ իր հրաժարականը չեն պահանջում։ Հովիկ Աղազարյանը խնդրել է՝ մտածի, նոր պատասխանի, Վիգեն Խաչատրյանն ասել է․ «Ոչինչ չունեմ ասելու»։ Մյուսները հարկ չեն համարել բառ անգամ արտաբերել»։