07/05/2022 11:50
Սադրիչներին բացահայտելուց լուսանկարեք կամ իրազեկեք ոստիկանությանը, բայց մի տրվեք սադրանքներին. Արամ Վարդևանյանը ակցիաների մասնակիցների իրավունքներն է ներկայացրել
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդևանյանը ներկայացրել է հավաքների, երթերի և անհնազանդության ակցիաների մասնակիցների իրավունքների իրազեկումը։
«1) Ակցիաների իրականացումը ձեր իրավունքն Է, դրա համար ոչ մեկ պատասխանատվության չի ենթարկվելու:
2) Փողոցներում անհնազանդության ակցիան իրականացնելիս (օրինակ փողոց փակելը) Ոստիկանի օրինական պատշաճ բարձրախոսով պահանջ ներկայացնելու դեպքում Ձեր իրավունքն է հավաքը իրականացնել քայլերթով:
3) Վարորդների հետ պետք է լինել հարգալից ու համբերատար: Ոստիկանին հիշեցրեք իրենք պարտավոր են աջակցել խաղաղ հավաքին՝ ըստ «Հավաքների ազատության մասին» օրենքի 32-րդ հոդվածի 2-րդ մասի:
4) Ակցիան պետք է լինի խաղաղ։ Հիշեք, այս իշխանությունը բաժանեց սևերի ու սպիտակների, իսկ մենք ապահովելու ենք համախմբվելն ու պառակտողներին պատասխանատվության ենթարկելը: Հիշեք, միշտ կան սադրիչներ, իրենց բացահայտելուց լուսանկարեք կամ իրազեկեք ոստիկանությանը, բայց մի տրվեք սադրանքներին:
5) Ոստիկանների կողմից ոչ սթափ վարքագծի դեպքում մի պատասխանեք, այլ պահանջեք իրենց հրամանատարի ներկայանալը ու իրազեկեք կոնկրետ ոստիկանի պահվածքի մասին:
6) Ոչ ոք Ձեզ չի ձերբակալելու, ոչ մի քրեական ներգործության հարց չկա։ Վարչական բերման ենթարկելն է միակ ռեպրեսիվ գործիքը, որը երեք ժամից ավել չի տևելու։ Իմացեք, բոլոր բաժիններ Ձեզ այցելելու են մեր գործընկեր փաստաբանները: Ոստիկանական բաժիններում իրավունք ունեք ոչինչ բասել, չստորագրել ու օգտվեք Ձեր զանգի իրավունքից:
Տպավորություն ունեմ, որ ՔՊ առանձին պատգամավորներ ու առանձին ոստիկաններ այս իրավունքների մասին տեղյակ չեն։ Օգտվեք, պարոնայք, չիմանալը այս դեպքում չի ազատելու պատասխանատվությունից:
Ուժեղ ենք, համախմբվում ենք, Աստծով», - ֆեյսբուքյան իր էջում գրել է Վարդևանյանը։