09/05/2022 17:45
Պարանոցի ցավի «մեղավորները»
Ողնաշարի երկայնքով տեղակայված է վեգետատիվ նյարդային համակարգի սիմպաթիկ շղթան, որի 3 զույգ հանգույցներ ողնաշարի պարանոցային հատվածում են գտնվում:
Հանգույցները կարգավորում են իրենց տեղակայման մակարդակին համապատասխան շրջանի արյունատար անոթների ու մկանների աշխատանքը։ Երբ խանգարվում է նյարդային հանգույցի ֆունկցիան, համապատասխանաբար խախտվում է տվյալ հանգույցով նյարդավորվող շրջանի օրգանը՝ տվյալ դեպքում պարանոցի մկանային տոնուսը։ Այն կարող է ուղեկցվել անհարմարության, ծանրության զգացումներով, ցավով։
Պարանոցի ցավի հիմնական պատճառներից է նստակյաց առօրյան, երկարատև աշխատանքը՝ համակարգչի առջև։ Մկանները լարվում են, ջղաձգվում, վատթարանում է արյան շրջանառությունը։
Պարանոցի ցավի հիմնական «մեղավորներից» է նաև քնի հիգիենայի խախտումը։ Նյարդաբանները հորդորում են լրջորեն վերաբերվել բարձի, ներքնակի ընտրությանը, որպեսզի քնելիս գլուխը, մարմինը անատոմիկան ճիշտ դիրքում լինեն, հակառակ դեպքում պարանոցի հատվածում կարող է առաջանալ արյունականգ, որոշ դեպքերում ոչ ճիշտ դիրքով քնելու պատճառով հնարավոր է նաև նյարդի ճզմում։
Տարիքի հետ նաև օրգանիզմում տեղի է ունենում դեգեներատիվ-դիստրոֆիկ խախտումներ, ինչի հետևանքով հյուսվածքներում վատթարանում է արյան շրջանառությունը։ Առավոտյան պարանոցի ցավը կարող է նաև վերոնշյալի հետևանքով լինել։ Պարանոցի ցավի պատճառներ կարող են լինել նաև գենետիկ հիվանդությունները։
Պարանոցի ցավը ազդանշան է նյարդային համակարգի ծանրաբեռնվածության։ Կարևոր է ժամանակին բժշկի դիմելը, կենսակերպը փոխելը, սթրեսային իրավիճակներից խուսափելը, դրանց ազդեցությունը նվազեցնելը։
«ԿՅԱՆՔԻ ՈՐԱԿ» բաժնի գործընկեր՝ «ԴԵՐԺԱՎԱ-Ս» ընկերություն։