09/05/2022 17:30
Ընդեղենի օգտակար հատկությունները, հակացուցումները
Ընդեղենը պրոտեինի, մագենզիումի, ցինկի, կալցիումի, ֆոսֆորի, վիտամին Е-ի, B2 խմբի վիտամինների, բիոտինի, երկաթի, թաղանթանյութի, ճարպերի աղբյուր է։
Ընդեղենն օգտակար է զարկերակային ճնշման կարգավորման գործում, սթրեսի դեմ պայքարում, բարելավում է վահանաձև գեղձի աշխատանքը, օգնում երկաթի յուրացման, հոմոգլոբինի կարգավորման գործում, բարելավում է արյունատար անոթների աշխատանքը։
Վիտամինների և միներալների հաշվին ընդեղենն ամրացնում է ոսկրային համակարգը, օմեգա 3-ի բարձր պարունակության շնորհիվ նվազեցնում սիրտ-անոթային հիվանդությունների առաջացման հավանականությունը, ճնշում օրգանիզմի բորբոքային գործընթացները։
Պնդուկը նպաստում է արյան մեջ «վատ» խոլեստերինի մակարդակի նվազեցմանը, նուշը պարունակում է մեծաքանակ թաղանթանյութ, ինչպես նաև վիտամին Е-ի, կալցիումի, կալիումի, երկաթի, ֆոլիկաթթվի, ցինկի, նիացինի, թիամինի աղբյուր է։
Հունական ընկույզն օգնում է նվազեցնել արյան մեջ խոլեստերինի մակարդակը, ինչպես նաև նվազեցնում է սիրտ-անոթային հիվանդությունների զարգացման հավանականությունը, հարուստ է կալիումով, ֆոսֆորով, մագնեզիումով, վիտամին А-ով։
Պոլիֆենոլների և օմեգա 3-ի շնորհիվ բարելավում է հիշողությունը, ուշադրությունը և այլ կոգնիտիվ գործառույթները, ինչպես նաև նվազեցնում է տագնապի զգացումը։ Վիտամին E-ն, լինելով հզոր հակաօքսիդանտ, պաշտպանում է նյարդային բջիջները և նվազեցնում Ալցհեյմերի հիվանդության առաջացման հավանականությունը։
Ընդեղենը հարուստ է բուսական ճարպերով, B1 խմբի վիտամինների բարձր պարունակության շնորհիվ ընդեղենը դրական է ազդում գլխուղեղի աշխատանքին։ Ընդեղենում հակաօքսիդանտների բարձր պարունակությունը դանդաղեցնում է օրգանիզմի ծերացման գործընթացը, կանխում վաղաժամ կնճիռների առաջացումը, ինչպես նաև բարելավում է մաշկի գույնը։
Բարձր կալորիականության պատճառով ընդեղեն պետք է ուտել չափավոր. Չափահաս մարդուն թույլատրելի է օրական 30 գրամ ընդեղեն։ Երեք տարեկանից փոքր երեխաներին ընդեղեն տալ չի կարելի. Դժվարամարս է, ինչպես նաև կարող է ալերգիկ ռեակցիաներ առաջացնել։ Երեքից բարձր տարիքի երեխաներին թույլատրելի է ընդեղենի 50 գրամը՝ շաբաթը 2 անգամ։
Ընդեղեն զգուշորեն պետք է օգտագործեն աղիքային հիվանդություններ ունեցողները։ Արգինին ամինաթթվի բարձր պարունակության պատճառով ընդեղենի չափից շատ օգտագործումը կարող է պատճառ դառնալ նաև հերպեսի առաջացման։
Ընդեղենը չարաշահելու հետևանքները՝
• ցավ երիկամներում
• մարմնի ջերմաստիճանի բարձրացում
• գլխացավեր
• անհարմարության զգացում ստամոքսում և աղիներում
«ԿՅԱՆՔԻ ՈՐԱԿ» բաժնի գործընկեր՝ «ԴԵՐԺԱՎԱ-Ս» ընկերություն։