09/05/2022 17:57
Հենց Երևանում ազգովին քոչարիի բռնվենք և գահընկեց անենք Նիկոլ Փաշինյանին, այդ ժամանակ հայ ժողովրդի հաղթական արշավը կարող է վերսկսել. Արմեն Աշոտյան
Այսօր ոչ թե եռատոն է, այլ եռապարտավորություն, Ֆրանսիայի հրապարակում լրագրողների հետ զրույցում ասաց «Հանրապետական» կուսակցության փոխնախագահ Արմեն Աշոտյանը։
«Պարտավորություն է Բեռլինում պարող մեր պապերի հիշատակի առաջ, պարտավորություն՝ Շուշիի ազատագրման օրը Ղազանչեցոցի մոտ քոչարի պարող մեր հայրերի և ավագ եղբայրների, ինչպես նաև պարտավորություն՝ երկրապահի հիմնադիր Վազգեն Սարգսյանի հանդեպ։ Եռապարտավորությունն այսօր դժվար է կոչել տոնական, այն ավելի շատ իրենց կյանքը հայրենիքին նվիրված բոլոր հայորդիների հիշատակի օր է», - ասաց Արմեն Աշոտյանը։
Ինչ վերաբերում է քաղաքական պայքարին, նա նշեց.
«1945-ին Բեռլինում քոչարի պարեցինք, 1992-ին՝ Շուշիում, և որպեսզի Շուշիում կրկին մի օր քոչարի պարենք, այսօր Երևանում պետք է պարենք։ Հաղթանակն ամրագրելու կարևորությունը հրամայականն այսօր ոչ մի այլ քաղաքում չէ, այլ Երևանում է։ Հենց Երևանում ազգովին համաժողովրդական քոչարիի բռնվեցինք և գահընկեց արեցինք Նիկոլ Փաշինյանին և իրեն սպասարկող թրքահպատակ համակարգին, այդ ժամանակ հայ ժողովրդի հաղթական արշավը կարող է վերսկսել հենց Երևանի սրտումմ պարած քոչարիով»։