09/05/2022 14:28
Հայաստանում վերջին 5 օրում հաստատվել է կորոնավիրուսի 19 նոր դեպք. մահացել է 1 քաղաքացի
Մայիսի 4-9-ն ընկած ժամանակահատվածում հանրապետությունում կորոնավիրուսային հիվանդության 19 նոր դեպք է արձանագրվել: Նշյալ ժամանակահատվածում կատարվել է 8885 թեստավորում, առողջացել՝ 22 քաղաքացի, մահացել է 1 կորոնավարակակիր։
Այսպիսով, Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 422 896 դեպք, որոնցից 412 048-ը՝ առողջացած: Փաստացի բուժում է ստանում 541 պացիենտ:
Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսի հետևանքով մահվան 8623 դեպք է արձանագրվել: Այլ հիվանդության պատճառով մահվան դեպքերի ընդհանուր թիվը 1684 է:
Ընդհանուր կատարվել է 3 068 217 թեստավորում։