09/05/2022 19:05
Եթե այսօր կանգնած չեք այսօր ձեր ժողովրդի կողքին, ուրեմն մտեք այնտեղ, որտեղից դուրս եք եկել. Աշոտ Մինասյանի կոչը՝ համայն հայությանը
Այս իշխանություններն իրենց հետ բերեցին ստի իշխանություն, դատապարտեցին մեր բանակի բոլոր գեներալներին՝ իրենց ստահոդ լուրերով։ Շինծու քրեական գործեր հարուցեցին ՀՀ երկրորդ և երրորդ նախագահների դեմ, մահվան հասցրեցին Արցախի հերոս Մանվել Գրիգորյանին, Ֆրանսիայի հրապարակում հայտարարեց «Սիսական» ջոկատի հրամանատար Աշոտ Մինասյանը (Աշոտ Երկաթ)։
«Այսօր դատավճռի առաջ են կանգնել իրենք, վաղը պատասխան են տալու իրենց սերունդները։ Հարց եմ տալիս այսօրվա իշխանություններին, որտե՞ղ եք ձեր մեղքերը քավելու։ Չկա այն հոգևորականը, այն սրբազանը, նույնիսկ վեհափառը չի կարող ձեր մեղքերին թողություն տալ», - ասաց Աշոտ Մինասյանը։
Նա ասաց, թե հայ զինվորը չի պարտվել, պարտվեն են այսօրվա իշխանությունները։
«Կոչս ուղղում եմ համայն հայությանը, հայ մտավորականությանը, զինվորականին, հայ ոստիկանին. եթե դուք կանգնած չեք այսօր ձեր ժողովրդի կողքին, մտեք այնտեղ, որտեղից դուրս եք եկել», - ասաց Աշոտ Մինասյանը։