10/05/2022 19:36
«Araqsa» հայկական արտադրության ձեռագործ ներքնազգեստները հարմարավետ են և գրավիչ
«Դժվար է ներքնազգեստի արտադրության մեջ բալանսավորել գրավչության և վուլգարության սահմանը, սակայն դա մեզ հաջողվեց անել», - Aysor.am-ի հետ զրույցում ասաց «Araqsa» բրենդի հիմնադիր Արաքս Պապիկյանը։
Բրենդի հիմնադրի խոսքով գաղափարը ծնվել է լրիվ պատահական, երբ սկսել է ուսումնասիրել ոլորտը և հասկացել, որ հայաստանյան շուկային պակասում են տեղական որակյալ արտադրանքն ու գրավիչ լուծումները։
«Արտադրությունը հիմնել ենք 2016 թվականին, մինչ վերջերս հիմնականում արտադրում էինք ժանեկավոր ներքնազգեսներ, քանի որ պահանջարկը բավականին մեծ էր, բայց այս տարի նախատեսում ենք տեսականու ընդլայնում՝ ավելացնելով լողազգեստ և առօրյայում կրելու համար նախատեսված հարմարավետ ներքնազգեստներ», - մանրամասնեց Արաքս Պապիկյանը։
«Araqsa» ձեռագործ ներքնազգեստի հայկական բրենդի տեսականում կարող եք ծանոթանալ մուտք գործելով araqsa_armenian_lingerie ինսթագրամյան էջ։ Գործում է նաև անվճար առաքման ծառայություն. հարցերի և պատվերների համար կարող եք զանգահարել +37496868669 հեռախոսահամարով։
Բիզնես սկսելու ճանապարհին հայ արտադրողների առջև ծառացած հիմնական խնդիրը մասնագետների ընտրության հարցն է, որի առջև ևս կանգնել է Արաքս Պապկիկյանը:
«Երկար ու ապարդյուն փնտրտուքից հետո որոշեցիես ինքս սովորել և լինել այդ մասնագետը։ 2016 թվականին արդեն կարողացա զրոյից նախագծել ու կարել ներքնազգեստ։ Հաջորդն արդեն նյութեր ձեռք բերելու խնդիրն էր, քանի որ մեզ մոտ ներքնազգեստ արտադրելու համար նախատեսված կտորներն ու աքսեսուարները բացակայում են», - նշեց երիտասարդ գործարարը։
Զրույցի վերջում բիզնես սկսել փորձող անհատներին Արաքս Պապիկյանը խորհուրդ տվեց զինվել համբերությամբ և հիշել, որ պարտադիր չէ լինել գործարար՝ սիրելի աշխատանքով զբաղվելու համար. բավական է ձեռք բերել գիտելիքներ, հմտություններ, ցուցաբերել աշխատասիրություն, ունենալ հստակ դրված նպատակներ և ,ի վերջո, տարիների փորձի ու աշխատանքի շնորհիվ դառնալ բնագավառի մասնագետ։
«Araqsa» բրենդը մշտապես հետևողական է արտադրանքի որակի, հաճախորդների գրագետ սպասարկման և ուղղորդման կարևոր հարցերում. ներքնազգեստներն արտադրվում են միայն բարձրորակ կտորներով ու աքսեսուարներով։
«ԿՅԱՆՔԻ ՈՐԱԿ» բաժնի գործընկեր՝ «ԴԵՐԺԱՎԱ-Ս» ընկերություն։