10/05/2022 20:23
Չիայի սերմերի օգտակար հատկությունները
Չիայի սերմերը պարունակում են մեծ քանակությամբ կալցիում, կալիում, երկաթ, ինչպես նաև հարուստ են Օմեգա 3-ով, հակաօքսիդանտներով, սպիտակուցներով, թաղանթանյութով։
Չիայի հայրենիքը համարվում է Հարավային Ամերիկան. մայաների, ացտեկների, ինկերի սննդակարգի հիմնական բաղադրիչն է եղել։ Մայաների լեզվով չիա նշանակում է ուժ։
Չիան ընդունված է համարել սուպերմթերք. այդպիսինն են բուսական ծագման մթերքները, որ հարուստ են օգտակար տարրերով՝ ամինոթթուներով, միներալներով, վիտամիններով, հակաօքսիդանտներով։
Չիայի սերմերը նպաստում են ստամոքսաաղիքային համակարգի աշխատանքի բարելավմանը, կարգավորում են արյան մեջ շաքարի մակարդակը, բարելավում են մաշկի, մազերի որակը, օգնում են հաղթահարել դեպրեսիան։
Երկաթի պարունակությունը կանխում է անեմիայի (սակավարյունություն) առաջացումը։ Սերմերի ամենօրյա օգտագործումը կարգավորում է հեմոգլոբինը։
Չիայի սերմերը հարուստ են գերհագեցած ճարպաթթուներով, որոնք խթանում են օրգանիզմի ֆունկցիոնալությունը։ Օմեգա 3-ի պարունակության շնորհիվ չիայի սերմերը կանխում են օրգանիզմի բորբոքային գործընթացները, կարգավորում են հորմոնալ ֆոնը, բարելավում են տեսողությունը։
Չիայի սերմերը խրախուսվում են հենաշարժողական ապարատի խնդիրներ ունեցողներին. սերմերում կա մեծ քանակության կալցիում, որ խիստ անհրաժեշտ է ոսկորների ամրության, ատամների առողջության համար։
Ֆոսֆորի պարունակությունը դրական ազդեցություն ունի հիշողության համար, իսկ տրիպտոֆինը բարձրացնում է տրամադրությունը, վերականգնում առողջ քունը։ Չիան նաև կանխում է հաստ աղու, շագանակագեղձի, կաթնագեղձերի քաղցկեղի առաջացումը։
Հակացուցումներ
- Հնարավոր են ալերգիկ ռեակցիաներ
- Երբ կա հիպոտոնիա. չիայի սերմերը ճնշումն իջեցնող հատկություն ունեն
- Չիայի սերմերը սննդակարգից պետք է բացառել ասպիրին օգտագործելու դեպքում. սերմերը հակամակարդիչ, արյունը նոսրացնող հատկություն ունեն:
«ԿՅԱՆՔԻ ՈՐԱԿ» բաժնի գործընկեր՝ «ԴԵՐԺԱՎԱ-Ս» ընկերություն։