10/05/2022 10:44
Արթուր Վանեցյանն անհնազանդության երթը կսկսի Գևորգ Չաուշի արձանի մոտից
«Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանն այսօր անհնազանդության երթը կսկսի Գևորգ Չաուշի արձանի մոտից։
«Սիրելի՛ հայրենակիցներ, ժամը 12:00-ին հավաքվում ենք Գևորգ Չաուշի արձանի հարևանությամբ (Աջափնյակ վարչական շրջան, 15-րդ թաղամաս), որտեղից էլ սկսելու ենք իրականացնել մեր անհնազանդության երթը: Սպասելու եմ բոլորիդ»,- հայտնել է Վանեցյանը։
Երթի ուղին հետևյալն է՝ Գ. Չաուշի արձան- Բաշինջաղյան- Աբելյան- Շինարարներ- Արզումանյան- Հալաբյան- Կիևյան-Բաղրամյան-Ֆրանսիայի հրապարակ։