10/05/2022 12:57
Որևէ կասկած չունենք՝ հասնելու ենք հաջողության. Արթուր Վանեցյան (Տեսանյութ)
ԱԱԾ նախկին տնօրեն, «Հայրենիք» կուսակցության նախագահ, ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Արթուր Վանեցյանի կարծիքով՝ ժողովուրդը Հայաստանում ոտքի է կանգնել ու «Դիմադրություն» շարժումն առաջ է գնալու։
«Մենք որևէ կասկած չունենք, որ հասնելու ենք հաջողության, իսկ այդ հաջողությունը բոլորինս է՝ Հայաստանինն է, Արցախինն է ու հայ ժողովրդինը», - լրագրողների հետ զրույցում ասաց նա։
Վանեցյանի խոսքով՝ մարզերում քաղաքացիները վախեցած են, քանի որ սպառնում են ու ասում՝ աշխատանքից կազատեն։
«Ասում են՝ եթե տնտեսվարողներ եք, հարկային ստուգումներ կլինեն, կային բազում սադրիչներ, որոնք, ուղղակի խայտառակ պահվածք դրսևորելով, փորձեցին «հարամել» մեր հանդիպումները, բայց դա չհաջողվեց», - մարզային այցելությունների մասին խոսելով՝ նշեց ընդդիմադիր գործիչը։