10/05/2022 16:34
Հայաստանի իշխանություններին հորդորում ենք զսպվածություն դրսևորել. ԱՄՆ պետքարտուղարության խոսնակ
Նախորդ շաբաթ Միացյալ Նահանգների և Հայաստանի միջև կայացած ռազմավարական երկխոսության շրջանակում կողմերը հաստատել են Հայաստանի ժողովրդավարական զարգացման հանձնառությունը ու Միացյալ Նահանգների աջակցությունը Հարավային Կովկասում կայուն խաղաղությանը, այս մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարության խոսնակ Նեդ Փրայսը:
Նա անդրադարձել է նաև Հայաստանում ընթացող բողոքի ակցիաներին՝ նշելով, որ խաղաղ ցույցերը բաց քաղաքական համակարգի մաս են հանդիսանում։
«Մենք լիովին աջակցում ենք կարծիքի արտահայտման և խաղաղ հավաքների հիմնարար ազատությունները։ Կոչ ենք անում մարդկանց իրենց կարծիքն արտահայտել խաղաղ եղանակով։ Իշխանություններին հորդորում ենք զսպվածություն դրսևորել, իսկ ցուցարարներին կոչ ենք անում զերծ մնալ բռնությունից և հարգել օրենքի գերակայությունն ու Հայաստանի ժողովրդավարությունը»,- ասել է Փրայսը: