10/05/2022 09:34
«Հրապարակ». Քննարկում են ՔՊ հերթական համագումարը հետաձգելու հարցը․ ներքաղաքական իրադարձությունները խառնել են իշխանության պլանները
«Հրապարակ» թերթը գրում է. «Իշխող թիմում քննարկում են ՔՊ հերթական համագումարը հետաձգելու հարցը։ Նախապես որոշել էին, որ մայիսի վերջերին՝ մասնավորապես 25-26-ին են անցկացնելու, որի ընթացքում պետք է նաև նոր վարչություն ընտրվի, սակայն ներքաղաքական իրադարձությունները խառնել են իշխանության պլանները և քննարկում են մոտ մեկ ամսով ընտրությունները հետաձգելու հարցը։
Հիշեցնենք, որ ՔՊ-ն որոշել է կրճատել վարչության անդամների թիվը՝ 21-ից դարձնելով 16․ որտեղ ներգրավված կլինեն Փաշինյանի ամենահավատարիմները։ Դրա փոխարեն կգործի ՔՊ խորհուրդ, ինչպես ՀՀԿ-ի դեպքում է, և խորհրդում տեղ կգտնեն ֆրակցիայի բոլոր մյուս անդամները, ինչպես նաև մարզերի ներկայացուցիչները։ Խորհրդի ձևավորման գործընթացն արդեն մեկնարկել է, այն, ըստ ամենայնի, համակարգում է վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը։ Նախ մարզերում են ընտրում, ապա՝ կենտրոնում։ Հարությունյանի գլխավորությամբ շաբաթ օրը Ապարանում կայացել է կուսակցության տարածքային խորհրդի ընտրությունը»։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում
Լրահոս
Տվյալ բաժնի վերջին նյութերը
26/12/2024 20:24