10/05/2022 11:53
Արձանագրվել է կորոնավիրուսի 26 նոր դեպք, 1 հոգի մահացել է
Հայաստանում մայիսի 4-10-ն ընկած ժամանակահատվածում ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 422 հազար 900 դեպք, 412 հազար 50-ը`առողջացման, 8623-ը` մահվան ելքով: Տվյալները ներկայացրել են Առողջապահության նախարարությունից։
Նշվում է, որ այս պահին 544 բուժվող կա: Մեկ շաբաթում կատարվել է 11 հազար 538 թեստավորում, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 26 նոր դեպք, առողջացել է 31 քաղաքացի, արձանագրվել է մահվան 1 դեպք:
Թեստավորումների ընդհանուր թիվը հասել է 3 միլիոն 69 հազար 240-ի: