10/05/2022 18:07
Քննարկվել են «Դիմադրություն» շարժման զարգացումներն Արցախում և դրանց կազմակերպված ընթացք տալու հարցերը
Այսօր՝ մայիսի 10-ին, հանդիպում է կայացել Արցախի «Արդարություն», ՀՅԴ Արցախի կառույցի և «Արցախի ժողովրդավարական կուսակցություն»-ների ղեկավար կազմերի ներկայացուցիչների մասնակցությամբ, տեղեկացնում է ՀՅԴ Արցախի կենտրոնական կոմիտեն։
Հանդիպման ժամանակ քննարկվել է Հայաստանի Հանրապետությունում ծավալված համահայկական «Դիմադրություն» շարժման ընթացքը, տեղեկություններ են փոխանակվել շարժման գործընթացների մասին:
Մտքեր են փոխանակվել Արցախում նկատվող «Դիմադրություն» շարժման զարգացումների և դրանց կազմակերպված ընթացք տալու մասին: