10/05/2022 14:21
Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացում Երևանն անհրաժեշտ է համարում միջազգային հանրության աջակցությունը
Ազգային ժողովի նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանը մայիսի 10-ին ընդունել է Եվրոպական միության անդամ պետությունների, ինչպես նաեւ ԱՄՆ-ի, ՄԹ-ի եւ Շվեյցարիայի՝ Հայաստանի Հանրապետությունում հավատարմագրված դեսպաններին եւ դեսպանությունների ներկայացուցիչներին:
Կողմերն անդրադարձել են Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացին եւ տարածաշրջանային զարգացումներին:
Ռուբեն Ռուբինյանը ներկայացրել է այս համատեքստում ՀՀ դիրքորոշումներն ու առաջնահերթությունները՝ ընդգծելով այս հարցերում միջազգային հանրության աջակցության անհրաժեշտությունը: