10/05/2022 13:01
Լավագույն դեպքում այնտեղ հինգ-վեց հազար մարդ չկա. Ադրբեջանի արտգործնախարարը՝ Հայաստանում ընդդիմության հանրահավաքների մասին
Բողոքի ակցիաների կազմակերպիչները հայ հասարակության մեջ բավականին հայտնի դեմքեր են, այս մասին հայտարարել է արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը, փոխանցում է APA-ն։
Նրա խոսքով՝ այս մարդիկ երկար տարիներ՝ գրեթե 30 տարի, սուտ խոստումներ են տալիս հայ ժողովրդին, ապրում պատրանքների մեջ ու այսօր Հայաստանը մղում են դեպի անդունդ։
«Սա իշխանության համար պայքարի բաղկացուցիչ մասն է, ուզում են նորից բարձրացնել Ղարաբաղի թեման։ Իհարկե, մենք հետևում ենք այս գործընթացներին։ Այնտեղ հանրային լայն աջակցության մասին խոսք չկա, լավագույն դեպքում նույնիսկ հինգ-վեց հազար մարդ չկա։ Եվ սա ևս մեկ անգամ ցույց է տալիս, որ հայ հասարակությունը հոգնել է այս կեղծ խոստումներից ու պատրանքներից», - ասել է Բայրամովը։