10/05/2022 13:09
Բաքուն ասում է այն, ինչ, ցավոք սրտի, ասում են Հայաստանի իշխանությունները. Վանեցյան (Տեսանյութ)
ԱԱԾ նախկին տնօրեն, «Հայրենիք» կուսակցության նախագահ, ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Արթուր Վանեցյանի դիտարկմամբ՝ Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը հայտարարել է այն, ինչի մասին մշտապես խոսում են Հայաստանի իշխանությունները, այն է՝ ընդդիմությունը երկիրը տանում է դեպի անդունդ։
«Մենք ինչ ենք ասում՝ ասում ենք, որ միակողմանի զիջումների չենք գնալու, Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականությունը չենք թողնելու, որ խախտվի, մենք չենք թողնելու, որ Արցախի ժողովուրդը լինի վտանգված, մենք չենք թողնելու, որ Արցախը լինի Ադրբեջանի կազմում, պարզ է, որ Բաքուն նման բան պիտի ասեր, նույնն ասում են, ցավոք սրտի, մեր իշխանությունները», - լրագրողների հետ զրույցում հայտարարեց Արթուր Վանեցյանը։
Նա ասաց, թե այս փուլում մեծ տարբերություն չի տեսնում Բաքվի իշխանությունների ու Հայաստանի իշխանությունների խոսքերի մեջ։
Ընդդիմությունը խաղաղության օրակարգի կողմնակից է. ԱԱԾ նախկին տնօրենը վստահենցրեց՝ անպայման բերելու են խաղաղություն, որը բխելու է Հայաստանի, Արցախի ու հայ ժողովրդի շահերից։