11/05/2022 11:35
«Anna Mirzoyan» հայկական արտադրության կաշվե և զամշյա պրեմիում դասի պայուսակները էլեգանտ են և թրենդային
Aysor.am-ը շարունակելով ներկայացնել հայկական արտադրանքները, զրուցել է «Anna Mirzoyan» պայուսակների բրենդի հիմնադիր Աննա Միրզոյանի հետ։
- Ինչպե՞ս ծնվեց գաղափարը` ստեղծելու իրենց տեսակի մեջ նոր և տարբերվող պայուսակներ։
- Ամեն բան սկսվել է նրանից, որ երկար ժամանակ փնտրում էի պայուսակ, որը կհամապատասխաներ իմ երևակայության մեջ գծագրված մոդելին, սակայն չգտնելով որոշեցի ինքս մոդելավորել և կարել: Ստացվեց այն՝ ինչ ուզում էի, դրան հաջորդեց պայուսակների հավաքածուի թողարկումը, որը ներկայացվեց ցուցահանդեսի ժամանակ և մեծ արձագանք ստացավ: Այդպես 2017թվականին ծնվեց գաղափարը ստեղծել պայուսակի հայկական բրենդ:
«Anna Mirzoyan» բրենդն առաջարկում է կաշվե և զամշյա պրեմիում դասի պայուսակներ: Առկա է նաև էկո կաշվից տեսականի,որոնք ոչ միայն գեղեցիկ են իրենց դիզայնով ու ժամանակակից լուծումներով, այլև բարձր որակի շնորհիվ կծառայեն ձեզ դեռ երկար ժամանակ:
Հայկական այս բրենդից պայուսակ հնարավոր է ձեռք բերել սկսած 19.000 դրամից մինչև 75.000 դրամ: Արտադրանքին, առաջարկվող տեսականուն ծանոթանալու և պատվիրելու համար կարող եք գրել ընկերության էջին (առաքումն անվճար է)։
www.facebook.com/Annamirzoyanfashion/
www.instagram.com/_annamirzoyan_/
Վաճառքի հասցեն է՝ Սայաթ Նովա 5, Մհեր Մկրտչյան 10։
- Եղե՞լ են արդյոք խնդիրներ`գաղափարի իրագործման ճանապարհին. ինչպե՞ս եք հաղթահարել։
- Հիմնական խնդիրը կապված է եղել հումքի և դետալների հետ: Դժվարություն առաջացավ նաև համավարակի ժամանակ` պայմանավորված մեկուսացումով, բայց այն տվեց նոր հնարավորություն վաճառքները կազմակերպել օնլայն հարթակում: Այժմ պայուսակները արտահանվում են Ռուսաստան, Ամերիկա, Եվրոպա։
Այդ իսկ պատճառով բոլոր բիզնես սկսողներին խորհուրդ կտամ չվախենալ դժվարություններից և առաջ շարժվել սեփական գաղափարները իրագործելու համար, քանի որ նույնիսկ ամենաանելանելի իրավիճակից կարելի է օգտակար և շահեկան ելք գտնել:
«Anna Mirzoyan» բրենդն առաջնորդվում է չորս հիմնական սկզբունքներով` յուրօրինակություն, օրիգինալություն, թրենդ և որակ: Բրենդը ժառանգել և նոր շունչ է հաղորդել կաշվե աքսեսուարներ ստեղծելու հայկական ավանդույթներին:
«Anna Mirzoyan»-ի մոդելները միավորում են ձեռագործ պայուսակների ստեղծման հայկական լավագույն ավանդույթները, նորաձևության ժամանակակից միտումները, իտալական բարձրորակ հումքը: Ստեղծում են աքսեսուարների շարք, որը կընդգծի հաճախորդի յուրօրինակ ոճը և հնարավորություն կտա արտահայտելու իր ինքնատիպությունը:
«ԿՅԱՆՔԻ ՈՐԱԿ» բաժնի գործընկեր՝ «ԴԵՐԺԱՎԱ-Ս» ընկերություն։
Բաժնի բոլոր նյութերին կարող եք ծանոթանալ ԱՅՍՏԵՂ։