11/05/2022 12:52
Վաղվանից Հայաստանում հանրային վայրեր այցելելիս QR կոդ չի պահանջվի
Հանրային վայրեր այցելելիս QR կոդ չի պահանջվի, այս մասին հայտնում են ՀՀ առողջապահության նախարարությունից։
«Հաշվի առնելով երկրում կորոնավիրուսային հիվանդությամբ (COVID-19) պայմանավորված համաճարակային հարաբերականորեն կայուն իրավիճակը` գործող սահմանափակումները մեղմացվել են:
Մասնավորապես, մայիսի 12-ից ուժը կորցրած կճանաչվի հանրային սննդի օբյեկտներ, հյուրանոցային տնտեսության օբյեկտներ և մարզասրահ, գրադարաններ և թանգարաններ, թատերահամերգային, կինոյի և այլ մշակութային գործունեություն իրականացնող կազմակերպություններ այցելելիս ՊՇՌ հետազոտության բացասական արդյունքը հավաստող սերտիֆիկատի կամ COVID-19-ի դեմ պատվաստման սերտիֆիկատի ներկայացման պահանջը», - ասված է նախարարության հաղորդագրությունում։