11/05/2022 13:57
Հայաստանյան բանկերում եվրոյի գինն ընկել է՝ հասնելով 476 դրամի
Ըստ Rate.am կայքի տվյալների՝ բանկերում դոլարի առքի նվազագույն գինը 455 դրամ է, վաճառքինը՝ 465 դրամ։ Դոլարի վաճառքի առավելագույն գինը 470 դրամ է։
Ռուբլու առքի նվազագույն գինը 5.50 դրամ է, վաճառքինը՝ 6.80։ Ռուբլու վաճառքի առավելագույն գինը 7.50 դրամ է։
Եվրոն բանկերում գնվում է առավելագույնը 476 դրամով, վաճառվում՝ 492 դրամով։ Եվրոյի վաճառքի առավելագույն գինը 505 դրամ է։