11/05/2022 15:40
Վարդենիսի զորամասում հայտնաբերվել է ժամկետային զինծառայողի դի՝ սրտի մասում հրազենային վնասվածքով
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ այսօր՝ մայիսի 11-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։
ՀՀ ՊՆ Վարդենիսի N զորամասում հայտնաբերվել է ժամկետային զինծառայողի դի՝ սրտի մասում հրազենային վնասվածքով։ Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ մահացածը Գորիս քաղաքի բնակիչ 20-ամյա Արգիշտի Եղյանն էր, ով բանակ էր զորակոչվել Գորիսի զինկոմիսարտիատի կողմից։
Այս պահին զորամաս են այցելել ՀՀ պաշտպանության նախարարության ռազմական ոստիկանութան ծառայողներն ու Հայաստանի քննչական կոմիտեի Զինվորական քննչական գլխավոր վարչության կայազորի քննչական վարչության քննիչները։