![Աշխարհը և Հավերժությունը Մուշեղ Գրիգոյանի գեղանկաչության մեջ](https://www.aysor.am/news_images/655/1963568_1/img_9087.thumb.jpg)
12/05/2022 17:49
Աշխարհը և Հավերժությունը Մուշեղ Գրիգոյանի գեղանկաչության մեջ
Ասում են՝ գեղանկարչությունը մահացել է։ Դեռ Մալեվիչն էր դա հայտարարել։ Սակայն նա մոռացել էր ավելացնել, որ մահացել է «Իր համար»։
Նկարչությունը մահացավ Մալեվիչի համար, բայց և ավանգարդիստ նկարիչն էլ մահացավ գեղանկարչության համար, սակայն ոչ կերպարվեստի համար ընդհանրապես։
Մալեվիչը մեծ արվեստագետ է, սակայն իր հայտարարությունից հետո՝ գեղանկարիչ չէ։
Մուշեղ Գրիգորյանի գեղանկարչությունը կարծես շրջանցում է արվեստի բոլոր հեղափոխությունները, և արթնացնում է մարդու մեջ այն մանկական հետաքրքրասիրությունը, որը պարտադրում է բացատրել ու նկարագրել աշխարհը՝ առարկաներ ու պատկերներ արտացոլելով։ Նայելով Մուշեղի բնապատկերներին, զգում ես, թե ինչպես է ձևավորվել բնությունը, լանդշաֆտը, լեռների կորությունները, հովիտների ջերմությունը, զով խորշերը։ Երբ նայում ես նրա նատյուրմորտներին, լսելի են ծաղիկների միջով հոսող կյանքը, ինչպես են կտոր կտոր նստում վրձնահարվածները, և թե ինչպես է մի կյանքը հոսում մյուսի մեջ - ծաղկի կյանքը՝ կտավի կյանքի մեջ։
Մուշեղի դիմանկարները պատմում են կրքի, սիրո նվիրական ապրումների մասին։ Չկա ավելի մեծ բարիք, քան լինել այն կախարդը, ով կարող է անմահացնել կենդանին կտավի վրա։ Հենց սրանով էլ զբաղվում է հայ նկարիչը` երգելով այն, ինչ տեսնում է իր շուրջը։
Ժամանակը շարժվում է, ոչ թե թվատախտակով կամ սլաքներով, այլ ջրի հոսքով, այգու ծաղկունքով, ցած ընկած ծաղկաթերթիկով։
Նկարչի ժամանակը հոսում է ծառերի սաղարթով և բնորդի ժպիտով։ Ժամանակը ձգտում է վերադառնալ այն պահին, երբ չէր հաշվվում, չէր ապրում մեզնից անկախ, այլ լուծված էր իրերի էության մեջ։
Մուշեղ Գրիգորյանը մեզ վերադարձնում է առարկայի իմաստությանը, այլ ոչ թե դրա մեկնաբանությանը։ Ի վերջո, խորհելով Մուշեղի ստեղծագործության մասին, ինքդ քեզ հարց ես տալիս, թե ի՞նչ է նկարչությունը։ Մտաբերվում է Կանտի հեգնական կատակը երեք փիլիսոփաների մասին, ում հանձնաարված էր նկարագրել առյուծ։ Ֆրանսիացին գնաց գրադարան և գրքերից հանեց առյուծի նկարագրութունը։ Անգլիացին գնաց Աֆրիկա, սպանեց առյուծին և նկարագրեց իր որսորդական մրցանակը։ Մինչդեռ Գերմանացին մեկուսացավ սենյակում, ու դուրս հանեց առյուծի էությունը իր ստեղծագործ հոգու խորքերից։
Նա նախընտրեց դեդուկցիան, կոմպիլյացիային և ինդուկցիային։ Ինչպե՞ս նկարագրել, թե ինչով է զբաղվում Մուշեղ Գրիգորյանը։ Ակնհայտ է, որ այդ "առյուծին" հասկանալու համար, պետք է դառնալ միաժամանակ ֆրանսիացի, գերմանացի և անգլիացի։ Պետք է դառնալ ոչ միայն սովորական դիտորդ, այլ գեղանկարիչ, վրձնահարված, կտավ, գործողություն և արարք։
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter: