12/05/2022 15:39
Ո՞ր մթերքներն են նվազեցնում արյան մեջ շաքարի մակարդակը
Բժիշկ-դիետոլոգները պարզել են, որ որոշ սննդամթերքներ նվազեցնում են արյան մեջ շաքարի մակարդակը։ Նման մթերքների թվին են դասվում սապատաձուկը, սխտորը և վարսակաձավարը։
Այս սննդատեսակների օգտագործումը օգնում է կարգավորել արյան մեջ շաքարի քանակը, ինչն իր հերթին լավացնում է ինքնազգացողությունը։ Առաջին հերթին սննդակարգում պետք է ներառել քրոմով հարոuստ մթերքներ, քանի որ քրոմի պակասը բարձրացնում է շաքարային դիաբետի ռիսկը և առհասարակ բացասական է ազդում օրգանիզմի վրա։
Սապատաձկան 100 գրամ մսի մեջ պարունակվում է քրոմի օրական չափաբաժնի ավելի քան 100 տոկոսը։ Ավելորդ չէ նշել գետնընկույզի մասին, որը հարուստ է բուսական սպիտակուցով և PP վիտամինով, որը բարենպաստ ազդեցություն է թողնում անոթների վրա։
Վարսակաձավարի մեջ պարունակվում են չհագեցած թթուներ, ինչպես նաև սննդային թելիկներ։ Հնենց նրանք են կարգավորում շաքարի մակարդակը՝ դանդաղեցնելով դրա յուրացոuմը և այսպիսով նպաստում են արյան մեջ շաքարի քանակի կայունացմանը։
Որքան դանդաղ են յուրացվում մթերքները, այնքան դանդաղ է գլյուկոզան հայտնվում արյան մեջ։
«ԿՅԱՆՔԻ ՈՐԱԿ» բաժնի գործընկեր՝ «ԴԵՐԺԱՎԱ-Ս» ընկերություն։