12/05/2022 18:04
Դիմակավոր ոստիկանները ՀՅԴ ԳՄ անդամ Սուրեն Մանուկյանի տանն են․ աննորմալություն է, մի օր բոլորը պատասխան են տալու. Արծվիկ Մինասյան
Ոստիկանության Հատուկ նշանակության վաշտը, դիմակավորված, ներխուժել է ՀՅԴ Հայաստանի ԳՄ անդամ, ԱԺ նախկին պատգամավոր Սուրեն Մանուկյանի՝ Երևանի Տիգրան Մեծ պողոտայում գտնվող տուն՝ խուզարկության, հայտնում է Yerkir.am-ը։
ԱԺ «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը, որը նույնպես այնտեղ է, նշել է, որ չգիտեն՝ ինչ գործի շրջանակում է խուզարկությունը։
«Ակնհայտ է, որ այս օրերի ընթացքում քաղաքական շոուի հեթական բեմադրումն է, երբ Նիկոլ Փաշինյանը, չունենալով այլևս որևէ հնարավորություն՝ ներկայացնելու իրականությունը և հեռանալու իշխանությունից, փորձ է անում գրավել նաև իրավապահ համակարգը»,-ասել է նա։
Սա հերթական գործողությունն է, որի նպատակը Նիկոլ Փաշինյանի իշխանությունը երկարացնելն է՝ նաև փորձելով ՀՅԴ գործունեությունը կասեցնել, նշել է Արծվիկ Մինասյանը,
«Աննորմալություն է, մի օր բոլորը պատասխան են տալու»,-հայտարարել է պատգամավորը։
Մանրամասները՝ տեսանյութում․