12/05/2022 17:42
Մոտ ապագայում հնարավոր կլինի սկսել Ադրբեջանի և Հայաստանի միջև սահմանի սահմանազատման գործընթացը. Բայրամով
Դուշանբեում ընթանում է Ադրբեջանի, Հայաստանի և Ռուսաստանի արտաքին գործերի նախարարների եռակողմ հանդիպումը, հաղորդում է «Ինտերֆաքս»-ի թղթակիցը։
«Մենք շահագրգռված ենք Հարավային Կովկասը վերածել խաղաղության, կայուն զարգացման և բարգավաճման գոտու»,- ասել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։
Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովն էլ նշել է, որ բավականին ինտենսիվ շփումներ են եղել պետական սահմանի սահմանազատման գործընթացի մեկնարկի առումով։
«Կարծում եմ, որ մոտ ապագայում հնարավոր կլինի գոնե այս գործընթացը սկսել»,- ասել է նա։
Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը հայտարարել է, որ Հայաստանը հավատարիմ է եղել և մնում է երեք երկրների ղեկավարների միջև բոլոր պայմանավորվածությունների և հայտարարությունների իրականացմանը։
«Մենք պատրաստ ենք շարունակել բոլոր աշխատանքները ներկայիս ձևաչափերի վրա՝ տարածաշրջանում տնտեսական ենթակառուցվածքների հաղորդակցությունների բացման և խաղաղության պայմանագրի շուրջ, կամ, ինչպես երևի ավելի ճիշտ է անվանել դա՝ պայմանագիր՝ հարաբերությունների կարգավորման, հարաբերությունների հաստատման և մնացած բոլոր խնդիրների լուծման մասին, այդ թվում՝ հումանիտար, ռազմագերիների ազատ արձակման և չլուծված մնացած այլ խնդիրների մասին»,-ասել է ՀՀ ԱԳ նախարարը։