12/05/2022 16:34
Պուտինը կարող է Հայաստան այցելել տարեվերջին. Միրզոյան
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը կարող է պետական այցով Հայաստան այցելել տարեվերջին՝ հոկտեմբերից դեկտեմբեր, մանրամասներ են մշակվում, այդ թվում՝ հստակ ժամկետներ, ասել է Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը։
«Մեր օրակարգում ներառված է Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի պետական այցի կազմակերպման հարցը։ Ըմբռնում կա, որ դա տեղի կունենա տարվա երկրորդ կեսին՝ հոկտեմբերից դեկտեմբեր։ Իհարկե, մենք դեռ կպայմանավորվենք ժամկետների շուրջ», - ասել է Միրզոյանը ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ հանդիպմանը։