12/05/2022 14:19
Նիկոլի գործընկերները հրապարակային ասում են՝ ՀՀ արտաքին քաղաքական վեկտորը նա փոխել է դեպի Արեւմուտք, իսկ իրականում ՝ Թուրքիա․ Շարմազանով
Նիկոլի գործընկերները հրապարակային ասում են, որ նա փոխում է Հայաստանի արտաքին քաղաքական վեկտորը դեպի Արեւմուտք, իսկ իրականում ՝ Թուրքիա, ֆեյսբուքյան էջում գրե է ՀՀԿ քարտուղար Էդուարդ Շարմազանովը։
Նա նաև ավելացրել է․«Վերջին օրերին հակառուսական ընդգծված հայտարարություններով են հանդես գալիս Նիկոլի արտախորհրդարանական «սազանդար-հաճախորդները»։ Նիկոլը լռում է դեռ, բայց այցելում է հակառուսական երկիր։
Ասել ու ասում եմ՝ Հայաստանը պետք է ամրապնդի իր քաղաքական, անվտանգային ու տնտեսական կապերը դաշնակից Ռուսաստանի հետ։
Հակառակը Թուրքիան է։ Հերիք է մասնակցեք նատոյական խարդավանքներին, դրանով Հայաստանն ուղիղ դնում եք թուրքական ազդեցության տակ։
Ու որպեսզի դա չլինի՝ Նիկոլին պետք է ճանապարհել իշխանությունից»։