12/05/2022 10:17
Սերժը հաղթական զինադադար է ստորագրել, իսկ Նիկոլը՝ կապիտուլյացիա. Շարմազանով
1994թ. մայիսի 12-ին ուժի մեջ մտավ հայկական կողմերից պարտադրված զինադադարը: Հայաստանի, Արցախի և Ադրբեջանի պաշտպանական գերատեսչության ղեկավարները կնքեցին զինադադարի պայմանագիր, այս մասին հիշեցրել է ՀՀԿ խոսնակ, ԱԺ նախկին փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը։
Ըստ նրա ՝ հայկական կողմերի վճռականությունն ու միասնականությունը ստիպեցին Ադրբեջանին աղերսել զինադադար:
«Այս փաստը ևս մեկ անգամ ապացուցում է «ուժն է ծնում իրավունքը» նժդեհյան իմաստության ճշմարտացիությունը:
Լինենք ուժեղ, էլի ուժեղ և միշտ ուժեղ», - նշել է Շարմազանովը։